Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Գնանք Երևան, որ ի՞նչ անենք». Ղազախստանի հավաքականը խաղն ավարտեց երկու ղազախ ֆուտբոլիստներով

Ռուս մասնագետ Ալեքսանդր Բորոդյուկի գլխավորությամբ Ղազախստանի ազգային հավաքականն առաջին հանդիպումն անցկացրեց Լառնակայում՝ 3:1 հաշվով զիջելով Կիպրոսին: 29-րդ րոպեին հյուրերին Նուսերբաևի հեղինակած գոլի շնորհիվ հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ, սակայն երկրորդ խաղակեսում Կիպրոսն ամբողջովին տիրելով նախաձեռնությանը՝ համոզիչ հաղթանակի հասավ: Աչքի ընկան Միտիդիսը, Կատելարիսն ու Քրիստոֆին:

Այս հանդիպումից հետո Ղազախստանի ընտրանին կժամանի Երևան, որտեղ մարտի 26-ին կմրցի Հայաստանի ազգային հավաքականի հետ: Բորոդյուկի գլխավորած հավաքականը Կիպրոսի դեմ հանդիպումը սկսեց ազգությամբ ղազախ 6 ֆուտբոլիստներով՝ Երկեբուլան Տունգիշբաև, Ասխատ Տագիբերգեն, Բաուրժան Իսլամխան, Ազատ Նուրգալիև, Տանատ Նուսերբաև և Աբզալ Բեյսեբոկով: Երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկան Դմիտրի Միրոշնիչենկոն, Գրիգորի Սարտակովը, Գեորգի Ժուկովը, Ռոման Մուրտազաևը և Ալեքսեյ Շչետկինը, ինչի հետևանքով խաղադաշտում մնացին ընդամենը երկու ղազախ ֆուտբոլիստներ՝ Ասխատ Տագիբերգեն և Աբզալ Բեյսեբոկովը:

Առաջին խաղակեսում Ղազախստանի հավաքականը ցուցադրեց որակյալ ֆուտբոլ, և թվում էր, թե մեր հավաքականի մրցակիցը երկրորդ կեսում կզարգացնի հաջողությունը: Այսօր համացանցում ֆուտբոլի սիրահարները հիանում են Նուսերբաևի խփած ֆանտաստիկ գոլով: Երկրորդ կեսում Կիպրոսի հավաքականը, մեծացնելով պրեսինգը, ըստ էության քանդեց Ղազախստանի խաղային սխեման: Մասնավորապես, մրցակցի ճնշման հետևանքով Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստները կոպիտ սխալներ էին թույլ տալիս: Ինչ խոսք, սա նաև պրակտիկայի պակասի հետևանք էր: Ղազախստանի առաջնությունը նոր է մեկնարկել, իսկ Կիպրոսի առաջնությունում արդեն 26-րդ տուրն է:

Նշենք, սակայն, որ Կիպրոսի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զիջում է Ղազախստանին և գտնվում է 114-րդ հորիզոնականում: Ղազախստանի հավաքականն այս պահին 94-րդն է: Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Բորոդյուկի ելույթը վկայում է, որ ռուս մասնագետը հիասթափված է հավաքականի ֆուտբոլիստներից:

«Այս խաղի միակ դրական գործոնն այն էր, որ ծանոթացա խաղացողներին: 60-րդ րոպեից հավաքականի խաղը կտրուկ անկում ապրեց: Շատ էին անհատական սխալները: Միջազգային հանդիպումներում նման վրիպումներն աններելի են: Հուսով եմ, որ մինչև Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը կհասցնենք վերականգնվել: Անհրաժեշտ է հոգեբանորեն պատրաստ լինել երևանյան հանդիպմանը: Այս պարտությունը կարող է թևաթափ անել տղաներին, բայց հույս ունեմ, որ նրանք կհամախմբվեն և կմոռանան տեղի ունեցածը»,- ասել է Բորոդյուկը:

Այսօր ղազախական լրատվամիջոցները սուր քննադատության են ենթարկել այս երկրի ֆուտբոլի չինովնիկներին: Ղազախստան-Կիպրոս հանդիպումը չի ցուցադրվել Ղազախստանում: Բազմաթիվ լրագրողների կարծիքով՝ Ղազախստանի ֆուտբոլի ասոցիացիայի հրահանգով միտումնավոր ձեռք չի բերվել հանդիպումը ցուցադրելու իրավունքը, որպեսզի երկրպագուները չտեսնեն ազգային թիմի խայտառակ ելույթը:

«Դիտելով Կիպրոսի հետ հանդիպման դրվագները՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ Երևանում անելիք չունենք: Հավաքականում խայտառակ վիճակ է տիրում»,- գրել է ղազախական «Sports» պարբերականի վերլուծաբանը:

Ի դեպ, վերջին անգամ Ղազախստանի ազգային թիմը հաղթանակ է տարել 2015 թվականի հոկտեմբերի 13-ին Ռիգայում՝ 1:0 հաշվով առավելության հասնելով Լատվիայի նկատմամբ: 2016 թվականին ղազախներն ընդհանրապես ոչ մի հաղթանակ չեն տարել: Աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր առաջիկա մրցակիցը վաստակել է 2 միավոր: Ղազախստանի հավաքականին հաջողվել է 0:0 խաղալ Ռումինիայի և 2:2՝ Լեհաստանի հավաքականի հետ: Վերջինի հետ խաղում Ղազախստանը, զիջելով 0:2 հաշվով, երկրորդ կեսում գրագետ և տպավորիչ խաղ ցուցադրեց և կարող էր նույնիսկ հաղթանակի հասնել:

Ղազախստանի հավաքականում այսօր ամենավտանգավոր խաղացողը միակ լեգեոներ Սոլիգորսկի «Շախտյորի» հարձակվող Սերգեյ Խիժնիչենկոն է: Վերջինս Լեհաստանի հետ խաղում դուբլի հեղինակ է դարձել: Ընդհանրապես ղազախները դավանում են, այսպես ասած, չոր, ինչ-որ տեղ նույնիսկ կոպիտ ֆուտբոլի: Ծանր իրավիճակից դուրս գալու համար մեր մրցակիցը Երևանում ըստ երևույթին հարձակողական ֆուտբոլ կցուցադրի՝ փորձելով 3 միավոր վաստակել: Դա հնարավորություն կտա մեր հավաքականին օգտագործելու մրցակցի կիսադաշտում առաջացած ազատ տարածությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում