Friday, 19 04 2024
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին

Ադրբեջան. իշխող կուսակցությունը հաղթում է վիճահարույց ընտրություններում

Ադրբեջանի իշխող կուսակցությունը ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում, իսկ ընդդիմությանը չի հաջողվել անգամ մեկ տեղ ստանալ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական տվյալների համաձայն` իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը խորհրդարանում 74 մանդատ է ստացել, ևս 13-ը` մյուս իշխանամետ կուսակցություններն են ստացել, մնացած տասը տեղերը բաժին են ընկել անկախ պատգամավորներին, ովքեր իշխանամետ դիրքորոշում էին որդեգրել քվեարկության ընթացքում:
«Ժողովրդական ճակատ-Մուսավաթ» ընդդիմադիր բլոկը, որին այդպես էլ չհաջողվեց պատգամավորական մանդատ ձեռք բերել խորհրդարանում, բողոքել է բազմաթիվ ընտրախախտումների վերաբերյալ, որոնք արձանագրվել են նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդների կողմից:
«Այս ընտրությունների անցկացումն բավարար չէր երկրում նշանակալի ժողովրդավարական զարգացման հասնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, ընդհանուր առմամբ, տեխնիկապես լավ էր կազմակերպել ընտրական գործընթացը: Սակայն մամուլի և հավաքների ազատության խախտումները, ինչպես նաև թեկնածուների գրանցման թերի գործընթացն ավելի թուլացրին ընդդիմության դիրքերը` անհնար դարձնելով ակտիվ քաղաքական քննարկումները», – նշվում է ԵԱՀԿ դիտորդների զեկույցում:
«Ժողովրդական ճակատ-Մուսավաթ» ընդդիմադիր բլոկի միավորված առաջնորդները հայտարարել են, որ պատրաստվում են արշավ կազմակերպել ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար, սակայն ԿԸՀ նախագահը չի ընդունում այս մոտեցումը` քվեարկությունը բնութագրելով հրապարակայնության և բազմակարծության տեսանկյունից:
«ԿԸՀ-ին ընտրությունների արդյունքների վրա ազդող ոչ մի արտառոց դեպք չի ներկայացվել: Քվեարկությունն անցել է ընտրական օրենսգրքի պահանջներին լիակատար համապատասխան: Եթե բողոքներ լինեն, մենք անպայման կուսումնասիրենք դրանք օրենքի համաձայն», – հայտարարել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը:
Այս տարվա ընտրություններին քվեարկողների մասնակցությունը անցավ 50 տոկոսից՝ 8 տոկոսով գերազանցելով 2005 թվականին կայացած ընտրությունների ցուցանիշը:
Ընդդիմության կողմնակիցները բողոքում են, որ ընտրողներին թույլ էին տալիս մի քանի անգամ քվեարկել, մինչդեռ իրենց դիտորդներին որոշ դեպքերում թույլ չէին տվել հետևել գործընթացին: Սուրախանի ընտրական շրջանում, որտեղ «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին իր թեկնածությունն էր առաջադրել, 6 մարդ էին կալանավորել մինչև երեկո:
Քերիմլիի ընտրաշրջանից թոշակառու Աֆեթ Սուլեյմանովան ասում է, որ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները այցելել էին իրեն` առաջարկելով ընտրատեղամաս տանել նրան: Ճանապարհին Սուլեյմանովային և մյուս ընտրողներին հայտարարել էին, որ նրանք պետք է քվեարկեն կառավարության աջակցությունը վայելող անկախ թեկնածուի օգտին:
«Ես ձայն չհանեցի ավտոբուսում, բայց երբ ընտրատեղամաս հասանք, ես Քերիմլիի օգտին քվեարկեցի», – պատմում է Սուլեյմանովան:
Նույնպիսի նկատողություններ են արել ընտրատեղամասերում ներկա եղած արտասահմանցի դիտորդները:
«Անկախ փորձագետները ձայների հաշվարկման ընթացքում խախտումներ, քվեաթերթիկների կեղծումներ և ընդդիմության դիտորդների նկատմամբ ոտնձգություններ են արձանագրել», – նշում է Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելության նախագահ Աննելի Յատենմակին:
Սակայն ԱՊՀ կազմում ընդգրկված նախկին խորհրդային երկրները ներկայացնող դիտորդների կողմից նման քննադատություն չի հնչել: Այսպես՝ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը հայտարարել էր, որ ընտրությունները բարեհաջող են անցել` մեղադրելով արևմտյան դիտորդներին երեսպաշտության մեջ:
«Մենք առաջարկում ենք վերացնել քվեարկողների մատները թանաքով նշելու համակարգը, քանի որ դա նվաստացուցիչ է: Բոլորս ենք պաշտպանում այս մոտեցումը, քանի որ կարծում ենք, որ պետք չէ տեղի տալ այն պետությունների ճնշմանը, որոնք առաջարկում են դիմել այս մեթոդին, բայց չեն օգտագործում այն», – նշել էր Լեբեդևը «Novosti Azerbaijan» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցում:
Որոշ լրագրողներ, սակայն, համամիտ են արևմտյան դիտորդներին:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նուշաբա Ֆաթուլլաևան պատմում է, որ նկարահանել է, թե ինչպես է նույն անձը 14 անգամ քվեարկել Բաքվին հարակից Յասամալ շրջանի ընտրատեղամասերից մեկում: Երբ նա դեպքի կապակցությամբ մեկնաբանություններ էր պահանջել ներկա գտնվող պաշտոնյաներից, նրան սպառնացել էին խլել տեսախցիկը:
«Այս խախտումը հայտնաբերելով`ես տեղական ընտրական հանձնաժողովի նախագահի ուշադրությունը հրավիրեցի դրա վրա: Նա շատ կոպիտ ձևով պահանջեց տալ իրեն նկարահանած նյութը: Ինձ փակեցին միջանցքում, և միայն ռադիոկայանի բյուրոյի տնօրենի միջամտությամբ ու շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահի ժամանելուց հետո ես կարողացա դուրս գալ ընտրատեղամասից»:
«Ազատություն» ռադիոկայանի մեկ այլ լրագրողի՝ Այգյուն Մուրադխանլիին դուրս էին արել ընտրատեղամասից և 90 րոպե շարունակ կալանքի տակ պահել:
Անկախ փորձագետները նշում են, որ իշխանությունների շնորհիվ ընտրությունների լուսաբանման մակարդակն այնքան ցածր է եղել, որ հասարակությունը, հավանաբար, օրենքի խախտումներին ուշադրություն չէր էլ դարձնի:
«Սրանք պատմության ընթացքում եղած ամենաձանձրալի ընտրություններն էին: Ընտրարշավի տևողության կրճատման, անվճար եթերաժամ տրամադրելը մերժելու, բողոքի ցույցեր անցկացնելու արգելքների արդյունքն առանց անակնկալների ստեղծված խորհրդարանն է, որը, ինքնըստինքյան, կհաստատի նախագահական վարչակազմի մշակած օրինագծերը», – ասում է «Հարավային Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Բոյուկագա Ագաևը:
Այս կարծիքը կիսում է նաև 30-ամյա շուկայագետ Ալիյա Հաքվերդին, ով անգամ չի էլ գնացել քվեարկության:
«Դա բավարար պատճառ չէր հանգստյան օրը տնից դուրս գալու համար: Ընդհանրապես անտեղյակ եմ մեր ընտրատարածքում եղած թեկնածուների քաղաքական ծրագրերից, չնայած փորձել եմ պարզել: Իսկ միայն ցուցապաստառներին նայելով քվեարկության գնալն իմաստ չունի», – համոզված է Հաքվերդին:
Այս ընտրությունների արդյունքում կանանց թիվը խորհրդարանում կտրուկ ավելացավ`13-ից հասնելով 20-ի: Կին պատգամավորների շարքում է նաև նախագահ Իլհամ Ալիևի կինը`Մեհրիբան Ալիևան: Ըստ ԿԸՀ տվյալների` իր ընտրաշրջանում Ալիևան հավաքել էր ձայների 94,5 տոկոսը, ինչը գրանցված ամենաբարձր ցուցանիշն է եղել:
Շահին Ռզաև, Սամիրա Ահմեդբեյլի
Շահին Ռզաևը ՊԽԼԻ-ի Ադրբեջանի գրասենյակի ղեկավարն է: Սամիրա Ահմեդբեյլին ՊԽԼԻ-ի Ադրբեջանի գրասենյակի խմբագիրն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում