Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում քրեական հավաքի ժամանակ ձերբակալվել է Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) կլանի շուրջ 50 ներկայացուցիչ՝ հաղորդում է Ռուսաստանի (Սվերդլովի մարզի) ՆԳՆ գլխավոր վարչության կայքը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կազմակերպված հանցավորության դեմ բաժնի աշխատակիցները ՕՄՕՆ-ի մարտիկների օգնությամբ կանխել են հանցավոր աշխարհի 48 ներկայացուցիչների հանդիպումը «7 բանալի» սրճարանում: Ուֆայից, Չելյաբինսկից, Նոյաբրսկից և Ռուսաստանի այլ քաղաքներից ժամանած հանցավոր աշխարհի ներկայացուցիչները հավաքվել էին՝ քրեական «շուկայի» նոր վերադասավորումը քննարկելու համար:
Ինչպես հաղորդում է nr2.ru-ն, ձերբակալվածներից շատերը պատկանում են Թիմուր Միրզոևի խմբին, որը հայտնի է Թիմուր Սվերդլովսկի մականվամբ, ով սպանված Դեդ Հասանի զարմիկն է:
Գործողության ընթացքում առգրավվել են տրավմատիկ ատրճանակներ, սառը զենքի մի քանի միավոր: Ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանական տեղամաս, որտեղ նրանցից մատնահետքեր կվերցնեն: