Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Բուրջանաձեն նավթի պատճառով գլուխը կորցրել է. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաթումում Արդարադատության տան բացման արարողության ժամանակ անդրադարձել է խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի սկանդալային հեռախոսազրույցին, որում նա որդու հետ քննարկում է իշխանափոխության պլանների մանրամասները.

«Բուրջանաձեի և նրա համակիրների թիկունքում կանգնած է կայսերական մեծ հավակնություններ ունեցող երկրի (Ռուսաստանի) մեծ բանակը, անվտանգության մեծ ծառայությունը, կաշառքի ու նավթի մեծ պաշարները, ինչից էլ նրանք կորցնում են գլուխները:

Եթե իշխանափոխության պլանների հղացումը վերաբերեր միայն տեղական ոչնչություններին, ապա ես նրանց լուրջ չէի ընդունի: Բայց երբ մենք գիտենք, թե ովքեր են կանգնած այդ պլանների ետևում, լուրջ ենք ընդունում նահանջել չցանկացող այդ ուժերին: Վրաստանում հակահետախուզությունն ու ոստիկանությունը հաջող են գործում»:

Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ դեմ է հեռուստատեսությամբ նմանատիպ հեռախոսազրույցների հրապարակմանը:

Հիշեցնենք, որ նույն աղբյուրը մայիսի 19-ին հայտնեց, որ ռուսական հատուկ ծառայությունները և պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգը (ՀՌՕ) 13 միլիոն դոլար են հատկացրել Նինո Բուրջանաձեին ու նրա շրջապատին: Ընդ որում, 7 միլիոն դոլարը հատկացրել են հատուկ ծառայությունները, իսկ 6 միլիոնը` ՀՌՕ-ն:

Բուրջանաձեն այդ գումարը ստացել է Վրաստանում կոնկրետ պլան իրագործելու համար, որի կետերում նշված է՝

ա) անկարգությունների կազմակերպման միջոցով իշխանափոխության իրականացում և իշխանության գլուխ գալ,

բ) արտաքին քաղաքականության ուղղվածության կտրուկ փոփոխություն (հյուսիսային ուղղությամբ), առանց հանրաքվե անցկացնելու՝ ՆԱՏՕ-ին ու եվրոպական կառույցներին անդամակցելու հեռանկարից հրաժարում,

գ) Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման նկատմամբ հասարակական կարծիքի նախապատրաստում ապա նաև այդ պետությունների ճանաչում և Վրաստանի կազմ դրանց վերադարձից վերջնական հրաժարում,

դ) նոր իշխանության առանցքային պաշտոններում (հատկապես արտաքին գործերին ու անվտանգությանն առնչվող) Կրեմլի առաջարկած թեկնածուների նշանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում