Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մեր հաղթաթուղթը պետք է լինի մեր միասնականությունը. ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը զրուցել է Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչ Նիկշա Բավցևիչի հետ։

Պարոն Բավցևիչ, ինչո՞ւ ընտրեցիք հենց Հայաստանի հավաքականը որպես մարզիչ աշխատելու համար:

– Իմ գործակալ Սևակ Կեուչյանը ազգությամբ հայ է, և նա ինձ պատմեց հավաքականի և այն հնարավորության մասին, որ կարող եմ դառնալ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ: Դա հնչեց որպես հետաքրքիր ծրագիր, մանավանդ, երբ հետո արդեն խոսեցի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մյուս անդամների հետ:

Ծանո՞թ եք հավաքականի խաղացողներին, ո՞ւմ եք հասցրել արդեն ուսումնասիրել:

-Ծանոթ եմ Հայաստանի հավաքականի անդամ Բրայանթ Դանսթոնի հետ, ով այս պահին հանդես է գալիս Եվրոպական բարձր մակարդակի վրա: Ինչ վերաբերում է մյուս խաղացողներին, ես ձեռք եմ բերել առաջին այն բոլոր ինֆորմացիան, որ պետք է իմանա յուրաքանչյուր մարզիչ:

Ի՞նչը կարող եք Դուք փոխել հավաքականում, որպես մարզիչ, ո՞րն է Ձեր հաղթաթուղթը:

-Նախ, ուզում եմ տեսնել, թե որքան դրական բան կարող ենք պահել անցյալ տարվա հավաքականի գործողություններից: Միայն դրանից հետո կարող ենք տեսնել, թե ինչ փոփոխություններ են պետք կատարել: Շատ կարևոր է, որ մենք ստեղծում ենք մեծ հպարտություն և հուզմունք Հայաստանի համար, որը ես հուսով եմ՝ կբերի մեծ աջակցություն հայ երկրպագուների կողմից: Մեր հաղթաթուղթը պետք է լինի մեր միասնականությունը:

Հետևե՞լ եք Հայաստանի հավաքականի խաղերին փոքր երկրների Եվրոպայի առաջնության ընթացքում, ինչպիսի՞ն էին տպավորությունները:

-Անկեղծ ասած, այդ ժամանակ ես դեռ չգիտեի, և չէի էլ մտածում, որ հնարավոր է լինեմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, այնպես որ չեմ դիտել բոլոր խաղերը, բայց հետևել եմ արդյունքներին:

Ինչպիսի՞ ներուժ ունի Հայաստանի հավաքականը:

-Եթե ես չտեսնեի այդ ներուժը թիմում, ես չէի աշխատի այնտեղ որպես մարզիչ: Ես գտնում եմ, որ այն ժամանակները, երբ Հայաստանը խաղում էր փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, արդեն անցել է, և մենք գիտենք, որ ունենք Եվրոպական լիգաների բարձր մակարդակի և այլ մեծ հնարավորություն ունեցող խաղացողներ, ովքեր կարող են նպաստել լավ արդյունքին:

Աշխարի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը բավական բարդ խմբում է հայտնվել, մրցակիցներն են՝ Բոսնիան, Սլովակիան և Շվեդիան: Ի՞նչ կարող եք ասել այդ կապակցությամբ

-Այո, ես ծանոթ եմ բոլոր հավաքականներին: Կարծում եմ, որ Բոսնիան հանդիսանում է մեր խմբի ֆավորիտը, քանի որ նրանք ունեն երկու բարձրակարգ խաղացող (Յուսուֆ Նուրկիչ, Միրզա Տելետովիչ), ովքեր հանդես են գալիս ամերիկյան NBA-ում, նրանց մյուս խաղացողները հանդես են գալիս Եվրոպական բարձր մակարդակի ակումբներում: Շվեդիան և Սլովակիան նույնպես ունեն շատ լավ հավաքականներ, բայց մենք նրանց հետ կխաղանք առանց կաշկանդվելու:
Մեզ համար շատ դժվար է լինելու, քանի որ մյուս բոլոր հավաքականները ունեն մեծ փորձ այս առաջնություններում հանդես գալու, սակայն դա չի նշանակում, որ դա անհնար է, և մենք չենք պայքարելու: Հուսով եմ, որ մեր բոլոր բասկետբոլիստները պատրաստ են ցույց տալ, որ նրանք բարձր մակարդակի վրա են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում