Կահիրեում և Եգիպտոսի նահանգների կենտրոններում հանգստություն է իջել պարետային ժամի սահմանումից հետո: Բուրգերի երկիրը վերապրեց ևս մեկ խելահեղ ուրբաթ, որի զոհը դարձավ 8 մարդ, ևս 190-ը վնասվածքներ ստացան:
Ողջ երկրում անցկացված «ռեյդերի» ընթացքում առգրավվել է 323 միավոր հրազեն, վնասազերծվել է 6 ավազակախումբ, խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր և դյուրավառ հեղուկով լի շշեր:
Պորտ Սայիդում հարձակում է կատարվել բանակային անցակետի վրա: Զոհվել է 1, վիրավորել 3 զինծառայող: