Չինաստանը 2016 թվականին մեծացրել է արդյունաբերական ռոբոտների արտադրությունը 34 տոկոսով՝ 2015-ի համեմատ։ Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի արդունաբերական և ինֆորմատիզացման հարցերով փոխնախարար Սին Գոբինը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Գոբինի խոսքով՝ 2016 թվականին Չինաստանում արտադրած արդյունաբերական ռոբոտների թիվը հասել է 72.4 հազար միավորի։ Արտադրության ծավալն օրեցօր մեծանում է։
Ոլորտի հետագա զարգացման համար նա անհրաժեշտ է համարել արտադրական բազայի հետագա ամրապնդումը, նոր և ավանդական արդյունաբերական ոլոտներում ռոբոտների կիրառության ընդլայնումը։