Այս գիշեր ՆԱՏՕ-ի զորքերը կրկին հարձակվել են Տրիպոլիում Լիբիայի առաջնորդի նստավայրի վրա: Հրթիռակոծությունից հետո նստավայրից թանձր ծուխ է սկսել բարձրանալ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Al-Arabiaya հեռուստաընկերության փոխանցմամբ, 10 րոպեանոց ընդմիջումներով տեղի է ունեցել 5 պայթյուն:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ Լիբիա է ուղարկում Apache տեսակի ուղղաթիռներ՝ որպես Լիբիայի գործող ռեժիմի դեմ իրականացվող ճնշման մեծացման հնարավորություն: Այս մասին նախօրեին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:








































