Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Ֆրանսիան փոխում է շեշտադրումն Արցախի խնդրում և ավելի բացում խաղը

Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում նրա հետ հանդիպմանը այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ եթե Արցախյան հակամարտության գոտում ներդրվեն հրադադարի պահպանման հետաքննության մեխանիզմներ, ապա դա թույլ կտա պատժել հրադադարը խախտող կողմին և ապահովել խաղաղ բանակցությունը:

Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը զուտ դիրքորոշման առումով, իհարկե, նոր չէ, Ֆրանսիան մշտապես և հատկապես ապրիլի պատերազմից հետո հանդես է եկել հրադադարի մեխանիզմների ներդրման օգտին և համարել դա առաջնահերթություն: Ուշագրավը այն է, որ Ֆրանսիայի նախագահը գործնականում առաջին անգամ խոսում է հրադադարի խախտման համար պատասխանատվության մասին: Առաջին անգամ այդ մասին խոսվում է ոչ միայն Ֆրանսիայի, այլև ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առումով: Այսինքն՝ հստակեցվում է, թե ինչի համար է անհրաժեշտ հրադադարի պահպանման մեխանիզմի առկայությունը:

Մյուս կողմից՝ դա, իհարկե, ինքնին ենթադրվում էր, այլապես եթե չկա պատասխանատվություն, մեխանիզմի ներդրման իմաստը ինքնին վերանում է: Եթե խախտող կողմը չի կրելու միջազգային պատասխանատվություն, ապա որևէ նշանակություն չունի, որ հստակ արձանագրվելու է, թե ով է եղել հրադադարը խախտողը: Եվ այստեղ հարցն այն է, թե պատիժը կամ պատասխանատվությունը ինչ է ենթադրում հրադադարը խախտողի նկատմամբ:

Հայտնի է, որ Ադրբեջանը մերժում է հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրումը: Մերժումն, իհարկե, պայմանավորված է երկու հանգամանքով՝ այդ մեխանիզմի ներդրումը ինչ-որ իմաստով ենթադրում է Ադրբեջանի և Արցախի միջև որոշակի միջազգային սահմանագծում՝ դրանից բխող դե ֆակտո քաղաքական մթնոլորտով: Մյուս ասպեկտը արդեն դե յուրե պատասխանատվության խնդիրն է, որ կենթադրի այդ մեխանիզմի ներդրումը: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանն իսկապես խուսափում է պատասխանատվությունից, և այս հանգամանքը պարզ է անգամ առանց Ֆրանսուա Օլանդի հայտարարության:

Օլանդի հայտարարությունն այս տեսանկյունից ուշագրավ է այն իմաստով, որ միջնորդ համանախագահ երկրներից մեկի նախագահը պատասխանատվության խնդիրը հստակ ձևակերպում է առաջին անգամ՝ դրանով իսկ փաստորեն ցույց տալով կամ բերելով նոր շեշտադրում հենց միջնորդական գործունեության համատեքստում:

Բանն այն է, որ Բաքուն, իհարկե, հազիվ թե կարողանա արդյունավետ կամ հանդուգն ձևով դիմադրել միջնորդներին, եթե հրադադարի մեխանիզմի դիմադրության հարցում չունենա նրանցից որևէ մեկի աջակցությունը: Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ այդ աջակցության հարցում Բաքուն ապավինում է Ռուսաստանին: Ու թեև Ռուսաստանն էլ այսօր հայտարարում է այդ մեխանիզմի ներդրման անհրաժեշտության մասին, այնուհանդերձ՝ ակնհայտ է, որ համանախագահներին հարկավոր է հայտարարություններից կամ ցանկություններից անցնել գործի, եթե Ադրբեջանը դիմադրում է:

Ֆրանսիայի նախագահը փաստորեն անում է հայտարարություն, որը իր մեջ պարունակում է խոսքից գործի անցնելու տրամաբանություն, թեկուզ հայտարարությունների՝ այդ խոսքի տրամաբանությունն ու շեշտադրումները փոխելու իմաստով: Տվյալ պարագայում, սակայն, խնդիրն այն է, որ Ֆրանսուա Օլանդը, այսպես ասած, հեռացող նախագահ է, մի քանի ամիս հետո նա այլևս չի լինի Ֆրանսիայի նախագահ, և այս դեպքում, իհարկե, հարցը հետևյալն է. Օլանդը ընդամենը լինելով հեռացող նախագահ՝ խոսում է արդեն հնարավորինս բաց և անկե՞ղծ, ինչը հատուկ է նման կարգավիճակում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներին, թե՞ նա փորձում է մինչև հեռանալը կատարել որևէ նշանակալի քայլ միջազգային քաղաքականության մեջ՝ այդպես թողնելով իր հետքը, իսկ միգուցե դրանով իսկ որոշակի նախադրյալներ ստեղծել հնարավոր քաղաքական ապագայի համար:

Ահա այս առումով հետաքրքրական է, թե Օլանդի հայտարարությունն ինչ արձագանքի է արժանանալու մյուս համանախագահների՝ Մոսկվայի և Վաշինգտոնի մոտ, և նաև ինչ շեշտադրումներով է հանդես գալու Ֆրանսիայի նախագահը մարտի 14-ին Փարիզում ընդունելով արդեն Ալիևին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում