Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Յուտայի նախկին նահանգապետ Հանթսմանը համաձայնել է դառնալ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան. NBC

Ամերիկյան Յուտա նահանգի նախկին նահանգապետ Ջոն Հանթսմանը համաձայնել է դառնալ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։

ԱՄՆ վարչակազմում հեռուստաալիքի աղբյուրը հայտնում է, որ Հանթսմանն ընդունել է Վաշինգտոնի համապատասխան առաջարկը։ Անցած շաբաթ նախկին նահանգապետը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, նա նաև կապ է հաստատել նախագահ Թրամփի օգնականների, և հնարավոր է նաև՝ հենց նրա հետ։

Ավելի վաղ Politico պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրին, հայտնել էր, որ շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել էր Ջոն Հանթսմանին դառնալ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը։

Պաշտոնը զբաղեցնելու պատրաստակամությունը հաստատող փաստաթղթերը Սպիտակ տուն ուղարկելուց հետո Վաշինգտոնը պաշտոնապես կհայտարարի նրա թեկնածության առաջադրման մասին, որից հետո նա պետք է անցնի Սենատում հաստատման գործընթաց։

Նա նախկինում զբաղեցրել է ԱՄՆ դեսպանի պաշտոնը Սինգապուրում և Չինաստանում։ 57-ամյա Հանթսմանը տիրապետում է չինարենին։

Հանթսմանն ավելի վաղ կողմ է արտահայտվել սպառազինությունների վերահսկման ոլորտում Վաշինգտոնի և Մոսկվայի միջև փոխգործակցությանը, սակայն պնդել, որ երկու պետությունների հարաբերությունները պետք է դիտարկել ավելի օբյեկտիվորեն։

ԱՄՆ նախագահական մրցարշավի ժամանակ Հանթսմանն աջակցել է Թրամփին՝ նրա հասցեին արված մի շարք քննադատական ելույթներից հետո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում