Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վարչապետի «կայուն վերականգնումը»

«2010 թվականը կարելի է բնութագրել որպես աստիճանական, կայուն վերականգնման տարի, որի ընթացքում մենք շարունակեցինք աշխատել շատ պարզ և հասկանալի հակաճգնաժամային ծրագրի տրամաբանության ներքո»,- երեկ ԱԺ-ում 2010թ. բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Որպես այդ «կայուն վերականգնման» արտացոլում նա խոսեց մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներից՝ նշելով, որ 2010թ. ընթացքում ՀՆԱ-ն աճել է 2.1%-ով, նախատեսված 1.2%-ի փոխարեն, ընդ որում՝ արդյունաբերությունը աճել է 10.5%-ով, մշակվող արդյունաբերությունը` 13.6%-ով, հանքարդյունաբերությունը` 19.1%-ով, ծառայությունները՝ 4.5%-ով: «Միևնույն ժամանակ, մակրոտնտեսական ցուցանիշների տեսակետից մենք տեսնում ենք, որ էապես բարելավվում են արտահանման ցուցանիշները, և մեր առևտրի հաշվեկշիռը շուրջ 1.3 տոկոսով բարելավվել է ի հաշիվ նրա, որ արտահանման տեմպերը գերազանցել են ներմուծման աճի տեմպերին»,- ասել է վարչապետը՝ հավելելով. «Սրանք դրական միտումներ են, որոնք մենք պետք է պահպանենք մոտակա երեք տարիների ընթացքում»: Խոսելով 2010 թվականին պետական բյուջեի եկամուտներից՝ վարչապետը նշել է, թե դրանք կազմել են 780 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2009 թվականի ցուցանիշը 13 %-ով:

Մենք բազմիցս անդրադարձել ենք 2010թ. մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներին՝ ցույց տալով, որ դրանք ոչ միայն չափազանց վատն են համեմատության մեջ (աշխարհ, տարածաշրջան), այլև վատն են հենց նախորդ տարիների մեր իսկ ցուցանիշների նկատմամբ:

Հայաստանի ՀՆԱ-ի 2.1% աճի մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ աշխարհում ՀՆԱ-ն 2010թ. միջինում աճել է 4.8%-ով, Թուրքիայում՝ 11.6%-ով, Վրաստանում՝ 6%-ով, Ադրբեջանում՝ 5%-ով: Ընդ որում` մեր այդ 2.1% աճը զգալիորեն պայմանավորվել է արդյունաբերության 10.5% աճով, որն էլ իր հերթին պայմանավորված է հանքարդյունաբերության մոտ 19.1% աճով: Իսկ հանքարդյունաբերության աճը պայմանավորված է ոչ թե կառավարության, այսպես կոչված, «հակաճգնաժամային միջոցառումներով», այլ համաշխարհային շուկայում պղնձի գների շեշտակի աճով (տարվա սկզբի 3-4 հազար դոլարի փոխարեն, տարեվերջին պղնձի 1 տոննայի գինը հասավ 9 հազար դոլարի):

Հենց պղնձի միջազգային գների կտրուկ աճի շնորհիվ էր նաև, որ ներմուծման համեմատ ունեցանք արտահանման աճ, ինչի մասին խոսում էր վարչապետը և շեշտում, որ «սրանք դրական միտումներ են, որոնք մենք պետք է պահպանենք»: Այսպես` Հայաստանի 2010թ. արտահանումը աճել է 42.4%-ով: Բայց եթե մեր արտահանումից հանենք պղինձն ու մոլիբդենը, այսինքն` «հանքահումքային արտադրանքը» և «ոչ թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը», ապա մնացած ապրանքների արտահանման աճը կկազմի ընդամենը 17%: Ընդհանուր առմամբ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը (ներմուծման և արտահանման շրջանառության ողջ ծավալը) 2010թ. աճել է 12.1%-ով: Սա այն դեպքում, երբ 2010թ. Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը, 2009թ. համեմատ, աճել է 21%-ով, Ադրբեջանինը` 34.1%-ով:

Այսինքն՝ ինչպես ՀՆԱ-ի, այնպես էլ արտաքին առևտրաշրջանառության աճերի պարագայում մենք 2010թ. 2-5 անգամ հետ ենք ընկել աշխարհից ու մեր հարևաններից: Ավելին, եթե Վրաստանն ու Ադրբեջանը հաղթահարել են ճգնաժամը՝ այն տեսակետից, որ իրենց 2010թ. ՀՆԱ-ները իրական առումով գերազանցում են նախաճգնաժամային 2008թ. ՀՆԱ ցուցանիշը (առաջինը 2.5%-ով, երկրորդը՝ 11%-ով), ապա մենք դեռևս չենք էլ հասել 2008թ.մակարդակին: 2010թ. Հայաստանի ՀՆԱ-ն 2008թ. ՀՆԱ-ից փոքր է 12%-ով: Ընդ որում, ըստ կառավարության` մոտ մեկ տարի առաջ հաստատած միջնաժամկետ ծախսերի ծրագրի՝ ՀՆԱ ցուցանիշով մենք չենք հասնի 2008թ. մակարդակին նույնիսկ 2012թ.:

Ինչ վերաբերում է 2010թ. բյուջեի եկամուտներին, որոնք, ըստ վարչապետի, աճել են 13%-ով, ապա պետք է նշենք, որ գնաճը հաշվի առնելու պարագայում ստանում ենք բյուջեի եկամուտների ընդամենը 3.6% աճ: Ավելին, 2008թ. համեմատ մեր բյուջեի իրական եկամուտները 2010թ. նվազել են ուղիղ 20%-ով: Եթե այս ամենի կողքին հաշվի առնենք նաև բնակչության կենսամակարդակը բնութագրող ամենակարևոր ցուցանիշներից մեկը՝ իրական միջին աշխատավարձը, ապա կտեսնենք, որ այն 2010թ., նախորդ տարվա համեմատ, նվազել է 2.7%-ով:

Այսպիսով, 2010թ.-ը Հայաստանի տնտեսության ամենավատ տարիներից մեկն էր: Մենք ոչ միայն էականորեն հետ ենք մնացել 2008թ.-ից, իջել է մեր կենսամակարդակը, այլև էականորեն հետ ենք ընկել մեր հարևաններից ու ընդհանրապես՝ աշխարհից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում