Երեկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Մեդիամաքս-ին ասել էր, թե Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի օրը ՌԴ վարչապետի մերձմոսկովյան նստավայրում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:
Սակայն երեկ`ավելի ուշ, ռուսաստանյան Ռեգնում գործակալությունը տարածեց մի հաղորդագրություն, ըստ որի Քոչարյանի Պուտինին չի հանդիպել, ինչի մասին ռուսական պետական լրատվական գործակալությանը հավաստիացրել է ՌԴ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչը` պնդելով, որ «Քոչարյան-Պուտին հանդիպում չի եղել»։