Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ես հույս ունեմ, որ այդ հիմար նախաձեռնության իրականացումը կկանխվի (տեսագրություն)

ՍԻՐԱՆԿՅՈՒՆ հաղորդման հյուրն է ճարտարապետ, քաղաքաշինարար, «Պահպանենք հանրապետության հրապարակը» նախաձեռնության անդամ Սարհատ Պետրոսյանը


 – Սարհատ, մեկ տարի առաջ Դուք ակտիվորեն պայքարում էիք «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման դեմ, հիմա պայքարում եք կառավարության շենքի աշտարակի կառուցման դեմ: Արդյո՞ք հնարավոր է, որ հասարակական ճնշման տակ նաև այս նախագիծը կյանքի չկոչվի` այն դեպքում, երբ արդեն շենքի ենթակառուցվածքներն են տեղափոխվում, և սկսվում է շինարարությունը:


– Կառավարության շենքի աշտարակի (Թամանյանի նախագծով իրականում պետք է գմբեթ լիներ, որտեղ նա խնդիր էր դրել հրապարակում շեշտել կառավարության շենքը, բայց հիմա կառավարության որոշման մեջ հստակ այն աշտարակ է դարձել, քանի որ նոր նախագծում հարկեր են ավելացրել) նախագիծն իր բնույթով և բովանդակությամբ էականորեն տարբերվում է Թամանյանի նախագծից: Այս որոշման մեջ առկա խնդիրները բազմաթիվ են` ե՛ւ իրավական, ե՛ւ ճարտարապետական, ե՛ւ քաղաքաշինական, նաև գաղափարական:


– Ստացվում է` միանձնյա որոշո՞ւմ էր: Գիտեմ, որ շատ պատահական եք Քաղաքաշինության նախարարության կայքից տեղեկացել, որ արդեն իսկ սկսվել են ենթակառուցվածքների տեղափոխման աշխատանքները:


– Այո՛, տեսականորեն սա միանձնյա որոշում էր: Կառավարությունն այս հարցը քննարկել է երկու տարի առաջ, հետո այն սառեցվել է, ավելի ուշ Քաղաքաշինության նախարարությունում հայտնվում է «Հայաստանի Հանրապետություն» թերթից հղում, որտեղ Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասում է, որ արդեն սկսվել է ենթակառուցվածքների տեղափոխությունը, ինքն իրականացնում է Թամանյանի նախագիծը և շատ շուտով սկսվելու է շինարարությունը: Բայց կա Քաղաքաշինության մասին օրենք, և Քաղաքաշինության նախարարությունը այդ օրենքի տերն ու իրացնողն է, իսկ օրենքի 12, 13,14-րդ կետերը խոսում են նախագծերի հանրային քննարկումների մասին, քաղաքաշինական պրոցեսներում հանրության կարծիքի, էլ չեմ ասում մասնագիտական կարծիքների պլատֆորմ ստեղծելու խնդիր ունենք: Իսկ եթե դու խոսում ես քո հանրապետության հրապարակի ամենագլխավոր շենքի մասին և ինչ-որ մի պաշտոնյա (չեմ խոսում իր ընդունակությունների, անցյալի մասին) իր աշխատասենյակում նստած որոշում է կայացնում, արդեն մտածելու տեղիք է տալիս: Քաղաքաշինության ոլորտը միանձնյա որոշումներ կայացնելու տեղ չէ: Այստեղ ցայտուն կերպով կա օրենքի խախտում, որ կատարում է պետական պաշտոնյան:


– Կարելի՞ է ասել, որ Երևանի գլխավոր ճարտարապետի հրաժարականը պայմանավորված է հենց այդ աշտարակի տեղադրման հետ:


– Ես մամուլից եմ ծանոթ այդ մասին, բայց գտնում եմ, որ Երևանի գլխավոր ճարտարապետը Երևանի պատմության բոլոր գլխավոր ճարտարապետների մեջ առաջին ամենասկզբունքային ճարտարապետն էր, որը գաղափարական հակասության դեպքում գնաց այդ քայլին, իր անձնական պատիվը և քաղաքացիական դիրքորոշումը բարձր դասեց մնացած բոլոր խնդիրներից: Նա ինձ ծանոթ առաջին պետական պաշտոնյան էր, որ ղեկավարության հետ հակասության պատճառով հրաժարական է տալիս: Թեև նրան չեմ ճանաչում, բայց սիրով կսեղմեի նրա ձեռքը և շնորհակալություն կհայտնեի: Ցանկացած իրեն հարգող ճարտարապետ պետք է հակասության մեջ մտնի անհասկանալի և անընդունելի ճարտարապետական լուծումների հետ՝ սկսած Թամանյանի սխալ արտատպումից, մինչև քաղաքաշինական և իրավական բազմաթիվ խնդիրներ: Կառավարության շենքի շեշտման հետ կապված մի շատ կարևոր խնդիր կա, որ մոռանում ենք: Թամանյանի ժամանակվա նախագծած պետական շենքերը Խորհրդային Միության ժամանակների շենքեր են, և այսօր կառավարության շենքը ամենամարդամոտն է, միակն է, որ հնարավորություն է տալիս, որ ժողովուրդը պետական պաշտոնյայի հետ շփվի, այսինքն` եթե մի երկիր, որը ժողովրդավարությունն իր համար հիմք է ընդունում, ընդհակառակը, դու ավելի բացվելու խնդիր ունես, իսկ աշտարակը հրապարակում շեշտելը երկրորդական է, և որպես երևանցի` ես շատ հպարտ եմ, որովհետև իմ հրապարակի գլխավոր էլեմենտը պատկերասրահն է, մշակույթն է, գաղափարական առումով ճիշտ է հրապարակում պատկերասրահի շենքի շեշտումը:


– Սակայն Թամանյանի նախագծով պատկերասրահի շենքն էլ իր տեղում չէ, եթե ըստ նրա նախագծածի՝ Հյուսիսային պողոտայով փողոցը պետք է միանար Տիգրան Մեծին: Արդյո՞ք հետագայում չի դրվի նաև պատկերասրահի շենքի քանդման հարցը:


– Թամանյանը տաղանդաշատ ճարտարապետ է եղել և իր լուծումներով չի եղել այնքան պրիմիտիվ, ինչպես հիմա Երևանի շենքերի նախագծողները: Թամանյանը տվել է իսկապես շատ ասիմետրիկ լուծում` Հանրապետության հրապարակը Հյուսիսային պողոտային միացնելով, և նա, սակայն, դա չի իրականացրել: Նրան հաջորդած սերունդները արդեն ինչ-որ փոփոխություններ են կատարել: Ես գհահատականներ չեմ տալիս, բայց մի բան պարզ է՝ Թամանյանի աշակերտները չեն սրբացրել իրենց ուսուցչին: Այսինքն` Թամանյանի աստվածացումը, մեծարումը և նրան միայն որպես բացարձակ ճշմարտություն ընդունելը խորհրդային տարիներին իսկ վերանայվել է, մինչդեռ հիմա Թամանյանի աստվածացման պրոցես է գնում, բայց իրականում Թամանյանի անվան տակ ինչ-որ խնդիրներ են լուծում: Խնդիրը նրանում է, որ երբ Թամանյանը գծում էր Հանրապետության հրապարակը, այլ իրավիճակի մասին էր խոսքը, այսինքն` այո, կառավարության շենքը պետք է լիներ դոմինանտ մյուս շենքերի համեմատ, պատկերասրահի շենքը երկու հարկ պետք է լիներ և Հյուսիսային պողոտան պետք է պատկերասրահի միջով միանար հրապարակին, արտգործնախարարության շենքը չպետք է ունենար անկյունային աշտարակ, Հայփոստի և «Արմենիա» հյուրանոցի շենքերը պետք է ջլատված լինեին. յուրաքանչյուրը` երկուական շենքի: Այսօր բոլորովին այլ իրավիճակ է, մենք խնդիր չունենք, իսկ եթե դնում ենք նման խնդիր, ուրեմն հրապարակում Թամանյանի գաղափարը պետք է անպայման իրականացնել, ապաև այդ բոլորը պետք է բերել նախնական տեսքի:


– Ստացվում է` այդ աշտարակի կարիքը առհասարակ չկա՞:


– Այո՛, չկա: Պատճառաբանում են՝ Արդարադատության և Սփյուռքի նախարարությունների համար տեղ չունենք, իսկ ինչ պարտադիր է, որ այդ շենքերը հրապարակում լինեն: Այսօր ամբողջ աշխարհը խոսում է ապակենտրոնացման մասին, հավասարաչափ զարգացման մասին, այսինքն՝ քաղաքաշինական առումով սխալ է: Այս բոլոր պրոցեսներում փորձում եմ մի դրական բան գտնել, իսկ միակ դրական բանը, մեղմ ասած, հիմար նախաձեռնության շուրջ խոսվում է ճարտարապետության մասին, և ես հույս ունեմ, որ այդ նախագծի իրականացումը կկանխվի:


– Եթե ենթակառուցվածքները տեղափոխում են, շինարարական աշխատանքները սկսվում են, արդյո՞ք հնարավոր է կասեցնել պրոցեսը:


– Գտնում եմ` կարելի է կասեցնել, այստեղ կառավարությունը պետք է ընդունի, որ սա իր աշխատանքի համար վատ է, սա ծիծաղելի լուծումներով նախագիծ է, որտեղ շատ վատ վերաբերմունք է հենց կառավարության շենքի հուշարձանի նկատմամբ:


– Նախագծողներից մեկն էլ հենց Նարեկ Սարգսյանն է՝ Երևանի գլխավոր ճարտարապետը,արդյո՞ք հավատում եք՝ հնարավոր կլինի կասեցնել:


– Նարեկ Սարգսյանն ինձ համար մարմնավորվում է որպես Երևանի վերջին քսան տարիների բոլոր խոշոր քաղաքաշինական վատ նախագծերի իրականացնողը: Չեմ ասում, որ երբ նա գլխավոր ճարտարապետ չի եղել, ամեն ինչ փայլուն է եղել, բայց խոշոր մասշտաբի քաղաքաշինական ամբիցիոզ նախագծեր իրականացնողը հենց ինքն է: Նրա նախագծերը բոլորն են քննադատում՝ Իտալական փողոցի բացումը կանաչի հաշվին, օպերայի սրճարանները, Հյուսիսային պողոտան, տրամվայի վերացումը… սրանք բոլորը կատարվել են իր ժամանակ, հիմա ես հավատացած եմ, որ Նարեկ Սարգսյանը ինչ էլ անի, մինևնույն է, չի ունենալու նախկին ազատությունը նույն չափի մեծածավալ սխալներ գործելու համար: Մենք այսօր ունենք շատ ավելի ազատ հասարակություն, որը քննարկում է ճարտարապետական խնդիրները, մասամբ այլ աշխատելաոճ ունեցող իշխանություն, այսինքն` ես հավատացած եմ, որ այսօրվա իշխանությունները շատ ավելի պատրաստ են լսելու՝ հասարակությունն ինչ է ասում, և Նարեկ Սարգսյանն այլևս չի ունենալու այն ազատությունները, որ ունեցել է 2000-ականներին:


– Լսում են հասարակական կարծիքը, իսկ հետո հետ բերում հին պաշտոնյային:


– Ինձ համար պաշտոնյան կարևոր չէ: Քաղաքապետի աշխատանքում նոր գործելաոճ ենք տեսնում, գնահատելի է՝ բացի վերջին նշանակումից, և կարծում եմ՝ թույլ չի տա, որպեսզի Երևանի գլխավոր ճարտարապետը ունենա այն ազատությունը, ինչ ունեցել է մի քանի տարի առաջ: Եթե ինձ հարցնեն՝ ով է եղել Երևանի գլխավոր ճարտարապետներից ամենահամարձակը, ես կասեմ՝ Նարեկ Սարգսյանը, բայց քաղաքաշինության մեջ համաձակ լինելը չէ, որ կարևոր է:


– Ի՞նչն է այսօր կարևոր քաղաքաշինության մեջ:


– Քաղաքաշինության թիվ մեկ ոսկե օրենքն է՝ դու պետք է միշտ իմանաս, որ ցանկացած լուծում, որ անում ես, ամենաճիշտը չէ: Ելնելով դրանից` դու պետք է ամբողջ տրամաբանությունը կառուցես: Հայաստանը վերջին քսան տարվա մեջ քաղաքաշինության վերարժևորման խնդիր ունի: Հիմա քաղաքաշինության դերակատարությունն է փոխվել, քաղաքաշինության խնդիրը ոչ թե քաղաքների նախագծումն է, այլ քաղաքների կառավարումը, դու ինչպես կարողանաս` քո պետական միջոցներով քաղաքը պետք է զարգացնես այնպես, ինչպես պետք է, իսկ այն գործիքները, որոնք օգտագործվում են ներկայում, 60-ականների գործիքներն են:


– Ինչո՞ւ է նույն ճարտարապետների շուրջ ընտրությունը կանգ առնում, չկա՞ն երիտասարդներ, թեև գիտեմ՝ շատ են երիտասարդ ճարտարապետները:


– Կա 25-30 հոգանոց ճարտարապետների խումբ, որը ներկայացված է ճարտարապետության ոլորտի բոլոր նախագծերում, 25 հոգի այսօր իրականացնում են Հայաստանի ճարտարապետական քաղաքականությունը: Քսանհինգից յոթը պետական պաշտոնյաներ են, մնացածը անկախ ճարտարապետներ, և ընդհանուր քաղաքաշինական ճարտարապետական տրամաբանությունը անձնական մակարդակով է կատարվում: Դեռ 2000 թվականին մենք առաջ քաշեցինք ճարտարապետության դեմոկրատիզացիայի խնդիրը, որ ենթադրում է ոչ միայն ճարտարապետության որակների փոփոխություն, այլև պրոցեսների թափանցիկություն:


 – Երկիրը, որտեղ ժողովրդավարության դեֆիցիտ կա, քաղաքաշինության, ճարտարապետության մեջ մի՞թե կարելի է ենթադրել, որ կլինի ժողովրդավարություն:


– Կարելի է ենթադել, որ չի լինի, բայց դա չի նշանակում, թե չպետք է պայքարես այդ ժողովրդավարության համար: Քաղաքաշինությունն այնքան կոմպլեքս ոլորտ է, անտրոպոգեն միջավայրի ստեղծողն է, բոլոր մնացած ոլորտները դրա ածանցյալն են: Իսկ այսօր մեր բոլոր նախագծերը հղում են անում 1989 թվականի խորհրդային ժամանակների ընդունած ստանդարտներին:


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում