Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Human Rights Watcհ. «Կարևոր է, որ Մարտի 1-ի գործով կոնկրետ անձինք պատասխանատվություն կրեն»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի ներկայացուցիչ Գեորգի Գոգիան


– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում համաներման կիրառումը, որը ԱԺ-ում ընդունվեց Սերժ Սարգսյանի առաջարկով և տարածվելու է նաև 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո ձերբակալված և երեք տարի ազատազրկման մեջ գտնվող քաղբանտարկյալների վրա: Արդյո՞ք սա բարի կամքի դրսևորում է, թե՞ կան այլ պատճառներ:


– Ես միայն կարող եմ ողջունել այդ համաներումը, քանզի այդ մարդիկ ի սկզբանե չպետք է լինեին բանտերում: Եթե համաներումն իրականություն դառնա և Մարտյան դեպքերից հետո ձերբակալվածներն ազատ արձակվեն, ապա դա իրականում կլինի քայլ առաջ:


– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի հանձնարարականը իրավապահ մարմիններին` նոր թափ հաղորդել 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետաքննությանը: Շատերը հոռետեսորեն են մոտենում այս նախաձեռնությանը` պնդելով, որ Հայաստանի իրավապահ մարմիններն ի զորու չեն օբյեկտիվ քննություն իրականացնել: Պարոն Գոգիա, Ձեր գնահատմամբ, ի՞նչ պետք է արվի Մարտի 1-ի դեպքերի ամբողջական և իրական բացահայտման համար:


  Նախագահի հանձնարարականն արդեն իսկ նշանակում է, որ նախկին քննությունը մանրակրկիտ չի արվել և չի եղել հասարակական վստահություն քննության արդյունքների նկատմամբ: Մենք դեռևս պետք է սպասենք նոր քննության արդյունքներին: Շատ կարևոր է, որպեսզի թե՛ հասարակությունը և թե՛ քաղաքական ուժերը ընդգրկված լինեն այս պրոցեսում: Human Rights Watch-ը հանդես է եկել 2008թ. մարտի 1-ի դեպքերի մասին զեկույցով, և մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի նոր քննությունը տա նաև այն հարցերի պատասխանները, որոնք կան մեր կազմակերպության զեկույցում: Կարևոր է, որպեսզի կոնկրետ դեմքեր, որոնք մեղավոր են իրավախախտումների համար, պատասխանատվություն կրեն:


– Պարոն Գոգիա, Ձեր և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների զեկույցները հայտնի են, սակայն հայտնի է նաև, որ Հայաստանի իշխանությունները կարծում են, թե այդ կազմակերպություններն իրենց զեկույցներում երկակի ստանդարտներ են կիրառում և իշխանություններին քննադատում են միմիայն սեփական շահերն իրացնելու նպատակով: Դուք համաձա՞յն եք այս գնահատականի հետ և արդյո՞ք միջազգային կազմակերպությունների զեկույցները միշտ օբյեկտիվ են:


– Եթե խոսքը միջպետական միջազգային կազմակերպությունների մասին է` ԵԱՀԿ, ՄԱԿ և այլն, ապա ես չեմ կարող ընդհանրացնել, թե նրանց որոշումների և քայլերի մեջ կա՞ն, արդյոք, երկակի ստանդարտներ, սակայն ես կարող եմ խոսել այն կազմակերպության մասին, որը ես ներկայացնում եմ: Բոլոր երկրները, որոնց հետ մենք աշխատում ենք, պարտականություն են ստանձել հետևել այս կամ այն կոնվենցիաներին, որոնք էլ վերաբերում են մարդու իրավունքներին և ազատությանը: Եվ եթե այդ երկրների իշխանությունները չեն իրականացնում այդ պարտականությունները, ապա մենք աշխատում ենք հենց այդ ուղղությամբ:


– Հայտնի է, որ այդ պարտականությունների մեջ է մտնում նաև ԶԼՄ-ների ազատության ապահովումը: Սակայն վերջին շրջանում մեզանում այս խնդիրն ավելի է խորացել, և դրան մասնավորապես նպաստել է զրպարտության և վիրավորանքի մասին օրենքների ապաքրեականացումը: Այսօր քաղաքական գործիչներն ամեն հարմար առիթի դեպքում լրատվամիջոցների դեմ հայցեր են ներկայացնում դատարաններ և պահանջում ահռելի չափերի հասնող գումարներ: Ներկա պահին Հայաստանում տասնյակից ավելի հայց կա լրատվամիջոցների դեմ: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը և անկախ դատական համակարգի բացակայության պայմաններում ինչպե՞ս կարող են աշխատել հայաստանյան ԶԼՄ-ները:


– Լրագրողների դեմ չպիտի կիրառվեն պատժիչ մեթոդներ, և եթե զրպարտության և վիրավորանքի համար նշանակվում են տուգանքներ, ապա դրանք պետք է համապատասխանեն իրականությանը: Ես միանգամայն համաձայն եմ, որ այս խնդիրն առկա է Հայաստանում, և բացասական եմ գնահատում այդ իրավիճակը:


– Հեռարձակվող ԶԼՄ-ների ոլորտում խնդիրն առավել ակնհայտ է. այնտեղ գրեթե բացակայում է բազմակարծությունը: Մարդու իրավունքների պաշտպանին կից աշխատանքային խումբ է ստեղծվել, որն առաջարկում է փոփոխություններ կատարել 2010թ. ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Human Rights Watch-ը քննադատել էր 2010-ին ընդունված օրենքը, այս նոր նախաձեռնությունն ինչպե՞ս եք գնահատում:


– Ես ծանոթ չեմ այդ նոր նախագծին, սակայն փաստն այն է, որ այդ օրենքը պետք է լրատվամիջոցների բազմազանություն ապահովի: 2010թ. ընդունված օրենքի համաձայն` հեռուստաընկերությունների քանակը կրճատվեց, փոխանակ աճեր: Թվային հեռարձակումը մեծ հնարավորություններ է տալիս ԶԼՄ-ների բազմազանության և թվաքանակի ավելացման համար: Հուսով եմ, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում նախատեսված սահմանափակումները կհանվեն:


– Պարոն Գոգիա, ընդհանուր առմամբ, կարո՞ղ է ամենակատարյալ օրենքն անգամ գործել մի երկրում, որտեղ չկա քաղաքական կամք այն իրականացնելու համար:


– Փաստ է, որ օրենքները պետք է կատարելագործել: Եթե չկան կատարյալ օրենքներ, որոնք կծածկեն խնդիրն ընդհանուր առմամբ, ապա մարդու իրավունքների խախտումներն ավելի շատ կլինեն: Եթե օրենքները կատարյալ են, ապա քաղաքացիները ավելի լայն հնարավորություն կունենան պաշտպանված լինելու, իհարկե` պայմանով, որ դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում