Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության գնդապետ Շչերբակովի անվտանգության ապահովումն իր վրա է վերցրել ԱՄՆ ՀԴԲ-ն։ Ինչպես հաղորդում է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը, ամերիկացիները վախենում են Ռուսաստանի հնարավոր վրեժխնդրությունից։ NBC հեռուստաընկերությունը հաղորդում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները ո՛չ հերքում և ո՛չ էլ հաստատում են այն տեղեկատվությունը, թե հենց Շչերբակովն է ռուսական լրտեսական ցանցը հանձնել ԱՄՆ-ին։