Tuesday, 09 06 2026
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել

Պատմական հանրահավաք

Հայաստանն այսօր ապրում է աննախադեպ ժամանակաշրջան` առաջին անգամ հայ քաղաքացիական հանրությունը իշխանության առջև դնում է պահանջներ, որոնց իշխանությունը ստիպված է լինում ընդառաջ գնալ: Համաժողովրդական Շարժման, Հայաստանի բազմահազար քաղաքացիների արդեն երեք տարուց ավել տևող համառ և նպատակասլաց պայքարի արդյունքում այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ քաղաքացու ձայնը դարձել է լսելի. եթե ընդամենը երկու ամիս առաջ իրեն հուզող ամենակենսական խնդիրների մասին բարձրաձայնելիս հասարակությունը իշխանությունից ստանում էր «մեզ պահանջներ ներկայացնելու իրավունք ոչ ոք չունի» որևէ իշխանությանը անվայել և փողոցային մակարդակի պատասխան, ապա այսօր քննարկման հարթությունն արդեն լրիվ ուրիշ է՝ պահանջները կատարվում են, որովհետև անկարող են դիմակայել Կոնգրեսի ճնշմանը, թե՝ «դա բխում է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի, չհասկացվածության պատը քանդելու երբեմնի հայտարարության կամ նոր սերնդի բարեշրջումների ոգուց»:

Այս պահին ստեղծված է շատ պարզ քաղաքական իրադրություն` իշխանությունը և Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստվում են բանակցությունների, որը կսկսվի երբ կատարված կլինեն բոլոր նախապայմանները: Կոնգրեսը միարժեքորեն հայտարարել է, որ երկխոսության միակ թեման և նպատակն արտահերթ ընտրություններն են:

Իշխանությունն իհարկե գիտակցում է, որ արտահերթ ընտրություններում իր հաղթելու շանսերը զրոյական են և մայիսի 31-ի հանրահավաքից հետո մեկնարկող երկխոսությունը կարող է վերածվել իր վերջի սկիզբի և նրա համար կենաց-մահու հարց է դարձել Կոնգրեսի դիրքերի թուլացումը, ինչին հասնելու համար նա մի շատ պարզունակ, բայց հաշվի առնելով մեր հասարակության ընգծված սերը բամբասանքների նկատմամբ ու ամեն ինչին կասկածելու «նախանձելի» ձգտումը՝ բավականին արդյունավետ հնարք է գտել` լուրեր տարածել թաքուն գործարքների, կեղտոտ պայմանավորվածությունների մասին, իսկ առավել սակավամիտների համար՝ բամբասաքներ պաշտոններ ու մանդատներ բաժանելու թեմայով: Այս լայնածավալ արշավն իրագործելու համար վարչախումբն օգտագործում է իր ողջ զինանոցը` իշխանաստեղծ և իշխանասուն իբր անկախ լրատվամիջոցներին, որոնք առավոտից երեկո Կոնգրեսին մեղադրում են դավաճանության մեջ, հայտնի դհոլ-զուռնաներին, որոնք «մեծահոգաբար» ողջունում են «արդեն կայացած պայմանավորվածությունները»՝ հանրության մեջ պատրանք ստեղծելով, թե իբր արդեն ամեն ինչ խոսացած-վերջացրած է և իր մասնակցությունը արդեն ավելորդ է, և այս ողջ շոուն զարդարում են հանրապետական պատգամավորներն ու իրենց կուսակցական ղեկավարը՝ լայնախոհաբար դրվատանքի խոսքեր շռայլելով ընդդիմության հասցեին, իսկ ամենահզոր զենքը, ինչպես մյուս բոլոր նմանատիպ ռեժիմների դեպքում է, շարունակում է մնալ սովետական կգբ-ի լավագույն ավանդույթներով աշխատող ԱԱԾ-ական գործակալական ցանցը:

Դեռ տարիներ առաջ Քոչարյան-Սարգսյան զույգին շատ դիպուկ նկարագրել էր նշանավոր արվեստագետ Տիգրան Լևոնյանը` համեմատելով նրանց կոկորդիլոսի հետ, որն ինչքան էլ սարսափազդու գազանի տպավորություն է ստեղծում, միևնույն է, շատ պրիմիտիվ կենդանի է և իր զինանոցում մեկ երկու քայլ ունի: Կարծում եմ կհամաձայնեք, որ իսկապես հրաշալի համեմատություն է և լավագույնս նկարագրում է գործող ռեժիմին: Կառավարման տասներեք տարվա ընթացքում հանրությունը նրանցից ոչինչ չտեսավ, բացի կեղծելուց, սպանելուց, առնելուց: Եվ պատահական չէ, որ այս ֆոնի վրա հասարակությունը շփոթվել է, երբ իշխանության կողմից նշմարվում են քայլեր, որոնք դուրս են այս շրջանակներից և տեղավորվում են իրական քաղաքականության սահմաններում:

Ասել թե այս կեղծ լուրերն ու ասեկոսեներն ընդհանրապես չեն ազդել հասարակական կարծիքի վրա և ողջ ժողովուրդը անհամբեր սպասում է քաղաքական պատանդների ազատությանը և մայիսի 31-ի հանրահավաքին, իհարկե մեծ չափազանցություն կլինի: Եվ այստեղ Շարժման բոլոր անդամները մեծ գործ ունեն կատարելու, որովհետև ամենակարևոր երկխոսությունը Շարժում-հանրություն, Կոնգրես-հանրություն երկխոսությունն է: Հայ Ազգային Կոնգրեսի ցանկացած քայլ, ցանկացած որոշում պետք է լիովին հասկանալի լինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են օր առաջ ազատվել այս բռնապետությունից: Հենց վստահելիությունն ու կանխատեսելիությունն են եղել Կոնգրեսի այն գլխավոր ռեսուրսը, որը թույլ է տվել երեք տարի շարունակ իր կողքին ունենալ հազարավոր մարդկանց: Այս առումով մայիսի 31-ի հանրահավաքը ձեռք է բերում կարևորագույն, եթե կուզեք պատմական նշանակություն, հենց այս հանրահավաքին կպարզվի հաղթել են պառավական բամբասանքներն ու անմիտ հերյուրանքները, թե ողջամիտ տրամաբանությունն ու գիտակցված ընտրությունը: Իսկ սա արդեն շատ կարևոր է ոչ միայն այսօրվա քաղաքական հարցերի լուծման տեսանկյունից, այլև ընդհանրապես պետականաշինության գործում, որովհետև միայն գիտակից և մտածող հանրությունն է, որ ունակ է նորմալ պետականություն կառուցել:

Դավիթ Հովհաննիսյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում