Գերմանացի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը վստահ է, աշխարհի չեմպիոնի կոչումը կրկին նվաճելու է «Ռեդ Բուլ»-ի պիլոտ Սեբաստիան Ֆետելը: Շումախերը նաև չի բացառել, որ իր հայրենակիցը կարող է բազմաթիվ ռեկորդներ սահմանել:
«Կարծում եմ՝ Ֆետելը հաղթողի գլխավոր հավակնորդն է նոր մրցաշրջանում: «Ռեդ Բուլ»-ի բոլիդը լավագույնն է:
Ռեկորդները ստեղծված են գերազանցելու համար, ինչպես եղավ իմ պարագայում: Երջանիկ կլինեմ, եթե Ֆետելին հաջողվի գերազանցել ռեկորդներս:
Նա դեռ 3 տիտղոս ունի, բայց ոչինչ չի խանգարում այդ թիվը հասցնել 7-ի»,- հայտարարել է Շումախերը: