Bitcoin կրիպտոարժույթի փոխարժեքը դրա գոյության ողջ ընթացքում առաջին անգամ գերազանցել է մեկ ունցիա ոսկու արժեքը։ Այս մասին հայտնել են CoinDesk-ի վերլուծաբաները։
Ոսկու մեկ տրոյական ունցիայի (հավասար է 31.1 գրամի) արժեքը այժմ 1231 դոլար է, իսկ Bitcoin-ինը՝ 1267 դոլար։
Աճի միտումը սկսել է դրսևորվել 2017-ի սկզբից։ Վերլուծաբանները փոխարժեքի աճը կապում են ԱՄՆ-ում Bitcoin-ի հիման վրա առաջին բորսային ներդրումային հիմնադրամի գործարկման սպասումների հետ։