Tuesday, 23 04 2024
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության

Սերժ Սարգսյանը զգուշացրեց Բաքվին առանց երկիմաստության. հայտնի են հարվածի հնարավոր ուղղությունները

Պաշտոնական Երևանը խիստ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի հասցեին՝ վերջինիս զգուշացնելով Արցախի դեմ շարունակվող ռազմական ագրեսիայի հնարավոր ծանր հետևանքների մասին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 2-ին Դիվանագետի օրվա կապակցությամբ այցելել էր ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին՝ ասելով. «Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ չենք տատանվի կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները։ Այսօր տարածաշրջանում լայնածավալ պատերազմի զսպող գլխավոր գործոնը հայ զինվորն է, որն ամուր կանգնած է և հստակ գիտակցում է, թե ինչի համար է պայքարում և ինչ խնդիր է լուծում»:

Ի՞նչ ուղերձներ էր պարունակում նախագահի հայտարարությունը, արդյո՞ք սա նշանակում է, որ կա ադրբեջանական լայնածավալ նոր հարձակման վտանգ, այդ պատճառով է հայկական կողմը դիմում հակառակորդի զսպման քաղաքական լծակների կիրառմանը:

Ռուսաստանցի հրապարակապոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը մեկնաբանում է ՀՀ նախագահի հայտարարությունը՝ որպես հստակ ու երկիմաստություն չունեցող ուղերձ Բաքվին և միջազգային ողջ հանրությանը, որով նա զգուշացնում է Բաքվին զերծ մնալ սադրանքներից, իսկ միջնորդներից պահանջում է ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա:

«Ոչ միայն դիվանագետներն ու ռազմական փորձագետները, այլև լրագրողները, հասարակական տարբեր կառույցների ներկայացուցիչները, շարքային դիտորդները տեսնում են, որ Ադրբեջանը ակտիվորեն իրավիճակը հրահրում է զինված առճակատման, և որ վառոդի հոտը գնալով ավելի պարզ է զգացվում՝ հասնելով մինչև Մոսկվա և աշխարհի այլ մայրաքաղաքներ: Որոշ գնահատականներով՝ լայնածավալ նոր սադրանքները կարող են սկսվել մոտակա ամսվա ընթացքում: Նախագահի խնդիրը քաղաքացիների, այդ թվում Արցախ-Ադրբեջան սահմանին ծառայող զինվորների պաշտպանությունն է, և Սարգսյանը հասկացնում է, որ նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունների առաջին ժամերի սցենարը չի՛ կրկնվելու: Դիվերսիա իրականացնելու ցանկացած փորձ կանխարգելիչ հարված հասցնելու իրավունք է տալիս հայկական կողմին: Սա ոչ միայն կոչ է Բաքվին՝ զերծ մնալ սադրանքներից, այլև դիմում բոլոր միջնորդներին՝ Ադրբեջանի իշխող ռեժիմի վրա ճնշում գործադրելու պահանջով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Դենիս Դվորնիկովը:

Վերլուծաբանի խոսքերով՝ նախագահը նաև կարևոր ազդակներ է տվել դիվանագիտական կորպուսին. «Այսօր կարիք կա մի քիչ «թափ տալու» ՀՀ շատ դեսպանների, ստիպելու լիարժեքորեն աշխատել, նվիրվել գործին, որովհետև պետության պաշտպանությունը միայն հրանոթները չեն, այլև դիվանագետների ակտիվ, ստեղծագործական, մտածված և պրոֆեսիոնալ աշխատանքը»։

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը հույս ունի և ամենևին չի բացառում, որ նախագահի հայտարարությամբ ազդարարվում է Հայաստանի նոր՝ նախահարձակ քաղաքականության սկիզբը: Սերժ Սարգսյանի հռետորությունը նա դիտում է ոչ միայն զուտ արցախյան կոնֆլիկտի զարգացումների շրջանակում, այլև ավելի լայն՝ Ռուսաստանի և Արևմուտքի երկրների հետ Հայաստանի հարաբերությունների և մասնավորապես նախագահի՝ Բրյուսել կատարած վերջին այցի ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ նրա հանդիպման համատեքստում:

Քաղաքագետը կարծիք հայտնեց, թե նախագահի հայտարարությունը «մեսիջ» է աշխարհին, որ Հայաստանը դաշնակիցների որոնման խնդիր ունի: Ըստ երևույթին, երկրի ղեկավարությունը այլևս պատրանքներ չունի Ռուսաստանի կապակցությամբ՝ տեսնելով Ռուսաստանի կեցվածքը ապրիլյան պատերազմի շրջանում: Մեր ռեսուրսները երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանին դիմակայելու համար քիչ են, հետևաբար այդ ռեսուրսները հարկավոր է գտնել այլ աղբյուրներից և լրացնել պակասը: Շիրինյանը այս համատեքստում չի բացառում, որ Հայաստանը Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հավասարակշռման գործընթաց է սկսել:

«Մեզ խիստ անհրաժեշտ է, որ որևէ երկիր մեզ վրա բացառիկ ազդեցություն չունենա: Սա «մեսիջ» է, ազդակ՝ ուղղված դեպի արտաքին աշխարհ, որ մենք դաշնակից ենք փնտրում: Մեզ հետ շատ հաճախ չեն դաշնակցում, որովհետև մեր կեցվածքը ռուսահպատակի տեսակետ է եղել: Այդ տեսակետը պիտի ջախջախվի»:

Ներքին իմաստով, նախագահի հայտարարությունը մոբիլիզացիոն նպատակ ունի՝ ուղղված ռազմական ու դիվանագիտական կորպուսների և նաև հանրության համախմբմանը: Ապրիլյան պատերազմը, քաղաքագետի մեկնաբանությամբ, ցույց տվեց Հայաստանի կազմակերպվածության ցածր մակարդակը, և նախագահի այս ուղերձը ցույց է տալիս, որ արվել է համապատասխան եզրակացություն. «Դրա հետ կապված է հրամկազմի հետ նրա վերջին հանդիպումը: Ըստ էության, քաղաքականության ճշգրտման հարց կա: Փոփոխություն առայժմ չենք կարող ասել: Իշխանության քաղաքականության ճշգրտում է կատարվում: Նրա այս տեքստի մեջ դիտեք Նալբանդյանի ելույթը Մոսկվայում, իսկ նախագահինը՝ Եվրոպայում: Սա նշանակում է, որ մենք ազգային շահերը պիտի պաշտպանենք մինչև վերջ, մենք ռուսահպատակ չենք, ոչ մեկի հպատակն էլ չենք: Նախագահը Եվրոպայում՝ Կարնեգի կենտրոնում, բավական սկզբունքային խոսակցություն է ունեցել: Սա նշանակում է, որ նա բանակի հրամկազմը և դիվանագիտական կորպուսը պատրաստում է արհավիրքների: Սա նորմալ է»:

Ապրիլյան իրադարձություններից անհրաժեշտ եզրակացություն անելը ներկայիս բարդ իրավիճակից դուրս գալու առաջին նախապայմանն է: Բայց կա նաև երկրորդը: Լևոն Շիրինյանի համոզմամբ՝ ոչինչ չի ստացվի առանց ներքին արմատական բարեփոխումների՝ օլիգարխիայի ոչնչացման և ժողովրդավարական կառուցակարգի ներդրման. «Նման քաղաքականություն վարելու համար երկրի տնտեսական և քաղաքական համակարգը պետք է արմատապես փոխվի: Օլիգարխիան Հայաստանում պիտի ոչնչացվի: Այդ քաղաքականությունը նյութական և բարոյական ռեսուրս պիտի ունենա»:

Ինչ վերաբերում է առաջիկայում պատերազմի վերսկսման հավանականությանը, քաղաքագետը միանշանակ չի մոտենում նմանատիպ կանխատեսումներին, բայց ամեն դեպքում Ադրբեջանի քաղաքականությունը նրա համար հստակ է. Ադրբեջանը ուժերի հյուծման, ռեսուրսների սպառման քաղաքականություն է վարում: Անում էր դա նաև մինչև ապրիլյան պատերազմը, հետո գնաց պատերազմի, մեր զրուցակցի բնորոշմամբ՝ ջախջախվեց, հիմա վերադարձել է նույն քաղաքականությանը:

«Սա տևական քաղաքականություն է, որի նպատակը մեկն է՝ հյուծել: Այսօր ունենք «Իսկանդեր», որով կարող ենք այսօր հարցը փակել ընդմիշտ: 20 տարի անց, արտագաղթի պայմաններում, չենք ունենա զինվոր, որը կօգտագործի «Իսկանդերը»: Սա երկընտրանք է հայության առջև: Արտագաղթը շարունակվում է, այն չկասեցնելը պետական դավաճանություն է»,- հայտարարեց քաղաքագետը:

Այսպիսով, Լևոն Շիրինյանը միակ արդյունավետ մարտավարությունը համարում է հարձակողական և նախահարձակ քաղաքականությունը Ադրբեջանի դեմ: Քաղաքագետը ենթադրում է, թե որոնք են լինելու հայկական զինուժի հարվածի հնարավոր ուղղությունները. «Խփելու ենք Եվլախին ու Սաբիրաբադին: Եվլախին՝ կոմունիկացիաները կտրելու, իսկ Սաբիրաբադին՝ թալիշներին ոտքի հանելու համար: Հայաստանը որևէ հեռանկար չունի, եթե արտագաղթը շարունակվի: Քանի՞ տարի ենք ասում՝ արտագաղթ: 20 տարի հետո ո՞վ է ունեցածդ լավագույն տեխնիկան օգտագործելու: Ուրեմն, Հայաստանի իշխանությունը երկընտրանքի առաջ է կանգնած՝ կա՛մ փոխել, կա՛մ հեռանալ, կա՛մ էլ նոր մարդկանց ճանապարհ տալ, որոնք կհասկանան և կանեն, որովհետև այս անգամ պարտադիր պիտի լինի: Ցեղասպանություն չի՛ լինելու: Հայաստանը պիտի ընդարձակվի այսօրվանից, առաջինը՝ ուղեղներում, վաղը՝ տարածականորեն: Հայաստանը պիտի անցնի հարձակողական և նախահարձակ քաղաքականության բոլոր իմաստներով: Եթե նախագահը դա ասել է՝ ուրեմն, լուրջ բան կա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում