Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ղարաբաղը մերն է, իրավունքները՝ Ադրբեջանինը. Ո՞ր երկիրը կճանաչի Արցախը և ինչ կհետևի դրան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստեփանակերտում Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ դեսպանի հանդիպումից հետո հայտարարել է, որ մինչև տարեվերջ մեկ երկիր աշխարհում կճանաչի Արցախի անկախությունը:

Թեման «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

 

– Պարոն Սարգսյան, ո՞ր երկիրը կարող է առաջինը ճանաչել Արցախը, ինչի՞ հիման վրա է նման հայտարարություն արվում:

– Այդ հայտարարության մեջ անգամ զարմանք առաջացրեց այն, որ Հայաստանի արտգործնախարարն ընդհանրապես խոսում է Ղարաբաղի միջազգային ճանաչման մասին: Տարիներ շարունակ ես հետևել եմ գործընթացին, և կարելի է ասել՝ ճանաչման հարցը սարսափ էր առաջացնում ոչ միայն Հայաստանի քաղաքական վերնախավում, այլ արտգործնախարարի մոտ: Եվ սխալ է ասել, թե որևէ ռազմավարություն կա հասնելու Ղարաբաղի միջազգային ճանաչմանը: Հիմա մեկ հայտարարությունից դժվար է այդպիսի եզրակացության գալ: Նալբանդյանին ո՞վ է հավատում: Չգիտեմ՝ ինչ նպատակներով է արել, բայց եթե արտաքին գործերի նախարարությունը իսկապես հասկացել է, որ ստրատեգիան (ռազմավարությունը) ղարաբաղյան խնդրով պիտի լինի Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը, դրան արդեն կարելի է ավելի լուրջ վերաբերվել: Նա պիտի մեկնաբանություններ տա՝ նման աշխատանքներ կատարվել են, չեն կատարվել: Ավանդական քաղաքականությունը, որը եղել է, հակառակն է՝ Հայաստանը որևէ քայլ չի անում, որպեսզի չխանգարի բանակցային գործընթացին: Ոչինչ չանելու կոնցեպտ էր: Բացատրություններ պիտի տրվեն՝ ինչի՞ հետ է դա կապված, ինչո՞ւ է դա արդիական դարձել և հատկապես ի՞նչ երկիր է, որ ուզում է ճանաչել Արցախը:

– Բայց բանակցային գործընթաց այսօր, ըստ էության, չկա: Այդ մոտեցումը հնացած չէ՞:

– Հենց դա եմ ասում՝ ուզում եմ, որ իրենք մեկնաբանեն՝ սա նշանակո՞ւմ է հայկական քաղաքականության վերանայում, թե՞ ոչ: Դժվար է մեկ հայտարարության հիման վրա նման եզրակացություններ անել:

– Իսկ ինչո՞ւ այդ երկիրը Հայաստանի Հանրապետությունը չէ, հատկապես հիմնախնդրի շուրջ ստեղծված նոր իրողությունների պայմաններում:

– Ըստ ավանդական կոնցեպտի, բնական է, որ դա չի կարող լինել Հայաստանը, որովհետև ավանդական կոնցեպտը դա է՝ չանել որևէ բան, որը խանգարում է բանակցություններին, իսկ բանակցություններն ասում են, որ Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը համաձայնությամբ պիտի լուծվի: Դա է դրվածքը, որը հնչեցրել է Մինսկի խումբը: Մարդիկ տասնամյակներ շարունակ հետևում էին այդ գծին: Երբ նման բան է հայտարարվում, անմիջապես սկսում ես զգալ, որ դա Հայաստանին չի վերաբերում:

– Այսինքն՝ Արցախը ՀՀ-ի կողմից ճանաչելու հարցը ավելի շատ մարտավարական գործիք է ազդելու Ադրբեջանի վրա՝ ոչ թե ռազմավարություն:

– Ինտրիգը դրա մեջ է՝ այստեղ սկզբունքների որևէ վերանայում կա՞ր, թե՞ նույն նպատակով է արվում հայտարարությունը: Ընդհանրապես նրանք հասկանո՞ւմ են՝ ինչ է նշանակում միջազգայնորեն ճանաչման կուրս:

– Բայց Դուք համոզված եք, որ դա ղարաբաղյան հարցի լուծման միակ ճիշտ ճանապարհն է:

– Դա ոչ թե ղարաբաղյան հարցի լուծումն է, այլ ցանկացած կոնֆլիկտ լուծվում է այն ժամանակ, երբ իրավունքներ են ճանաչվում: Երբ չի ճանաչվում, կոնֆլիկտը երբևէ չի լուծվում: Կոնֆլիկտի հիմնական բաղադրիչներից մեկն այն է, որ ավելի քան 20 տարի Ադրբեջանի հսկողությունից դուրս գտնվող տարածքը միջազգայնորեն ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածք: Երբ ասում են՝ ստատուս քվո, դրա էությունը հենց դա է, որ տարածքի տերը մեկն է, իսկ իրավունքները մեկ ուրիշինն է, այստեղից էլ կոնֆլիկտն է: Ադրբեջանը ամեն օր ասում է, այսօր էլ նորից կրկնեց՝ «մենք իրավունք ունենք կիրառել մեր ողջ զինանոցը հայերի դեմ»: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանի ամեն բառի մեջ իրենց իրավունքն է նշված, միջազգայնորեն ճանաչված իրավունքը: Հայաստանի իրավունքները որո՞նք են՝ կապված Ղարաբաղի հետ: Ոչ ոք դրա մասին չի խոսում: Սա է կոնֆլիկտի խնդիրը: Պարզ չէ՞, որ արդեն իսկ իրավունքների վերանայման ճանապարհն է խնդրի լուծումը:

– Այս համատեքստում արժի հիշատակել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որը նա արել է Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակում ունեցած ելույթի ընթացքում: Նա նշել է, որ «եթե Ադրբեջանն իրապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխությամբ, ապա միայն մի տարբերակ կա փոխելու այն՝ դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է:»

Այո, վերջապես հասկացել-գտել են ինչ-որ իրավունք, հասկացել են, որ այնտեղ միջազգայնորեն ճանաչված իրավունք կա: Առնվազն 2007 թվականից Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվե՛լ է, առաջարկվել է Ադրբեջանին, որ նա ճանաչի: Հիմա նոր-նոր Հայաստանում սկսել են հասկանալ, որ մենք էլ ինչ-որ իրավունքներ ունենք, և սկսել են դրա մասին խոսել: Բայց դրա հիման վրա գոյություն ունի՞ քաղաքականություն:

– Այսպիսով, գլխավոր խնդիրը ոչ թե այն է, թե ինչ իրավունքներ ունես, այլ թե որքանով ես հստակ ձևակերպում և ներկայացնում քո իրավունքը:

– Իրավունքն առաջին հերթին դու ես ձևակերպում, երկրորդը՝ հասնում ես նրան, որ այն ճանաչվի: Քաղաքականության իմաստը սա է: Ղարաբաղի ժողովուրդը 1991 թ. իր իրավունքը ձևակերպել է պարզ ու հստակ: Նրանք արդեն պաշտպանում են իրենց անկախությունը:

– Ադրբեջանի կողմից ևս մի լայնածավալ հարձակման դեպքում կարո՞ղ է սկսվել Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթաց՝ որպես Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորման ձև: Ինչպե՞ս կարձագանքի աշխարհը, եթե լինի ևս մի հարձակում, որը չի արդարացնի Ադրբեջանի սպասելիքները:

– Նախորդ տարվա ապրիլից հետո մենք նկատեցինք, որ ճանաչման խնդիրը առավել արդիական դարձավ միջազգային տարբեր կառույցներում: Սենատորներ, կոնգրեսմեններ Միացյալ Նահանգներում, պատգամավորներ Եվրոպական խորհրդարանում և այլ կառույցներում բարձրացրել են այդ հարցը, որ ժամանակն է ճանաչել: Դա արդեն սկսվել է և շարունակվում է: Այն հանգամանքը, որ մեծ ուշադրություն եղավ Արցախում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի նկատմամբ, արդեն իսկ խոսուն փաստ է: Այն ամենը, ինչ կատարվում է Ղարաբաղում, միջազգային մեծ հնչեղություն է ստանում: Սա է խնդիրը: Էլ չեմ ասում ԱՄՆ-ի, Ավստրալիայի մի քանի նահանգների կողմից Արցախի անկախության ճանաչումը: Այս ամենը միտումներ են, որոնք ի հայտ են եկել և ուժեղացել են Ապրիլյան պատերազմից հետո: Չէ՞ որ Հայաստանում որևէ բան այդպես էլ չեղավ՝ բացի հոխորտանքից, որ մենք էլ կճանաչենք: Հիմա էլ մի քանի այդպիսի հայտարարություններ ինտրիգ են ստեղծում՝ վերջապես այս մարդիկ հասկացե՞լ, թե՞ ոչ, որ խնդրի լուծման ճանապարհը դա է: Խնդիրը միայն երկրի ղեկավարությունը չէ: Ընդհանրապես դա անլուրջ մոտեցում է Հայաստանի քաղաքական խավի համար վերջին 25 տարիներին: Մարդիկ անգամ քմծիծաղ են տալիս, երբ ասում ես, որ խնդրի լուծումը դա է: Սա է խնդիրը Հայաստանում: Արդեն ավանդույթ է դարձել մտայնությունը՝ ընդունել այն, ինչ տվել են: Չընդունենք՝ վաղը լինելու է ավելի վատ, վերջում ամեն ինչ կորցնելու ենք: Այդ մոտեցումը խորքային համոզմունք է դարձել բազմաթիվ մարդկանց համար, և լուրջ-լուրջ քննարկում են ու խորապես համոզված են, որ սա է ճանապարհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում