2010թ. գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակը շնորհվել է պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսային (Mario Vargas Llosa), ինչի մասին հայտարարել է Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար Պետեր Էնգլունդը:
Մարիո Վարգաս Լյոսան հայտնի է որպես արձակագիր եւ թատերագիր, հրապարակախոս, քաղաքական գործիչ, Լատինական Ամերիկայի ամենահայտնի հեղինակներից մեկն է:
Նրա առաջին վեպը` «Քաղաքն ու շները», գրվել է 1963թ., որն անմիջապես մեծ իրարանցում է առաջացրել Լիմայում, այն հրապարակայնորեն այրվել է, իսկ Սովետական Միությունում անմիջապես դարձել է շատ հայտնի:
1990թ. «Դեմոկրատական ճակատ» կուսակցության կողմից առաջադրվել է որպես Պերուի նախագահի թեկնածու:
1994 թ. ստացել է Սերվանտեսի մրցանակը` այսպես կոչված` իսպանական Նոբելյան մրցանակը: