Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Ուրարտուն» կարող է հայտնվել հեղինակավոր ՎՏԲ լիգայում

Հայաստանը հնարավոր է ներկայացուցիչ ունենա բասկետբոլի հեղինակավոր Միացյալ ՎՏԲ լիգայում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հավաքականի կազմում Եվրոպայի եռակի չեմպիոն դարձած, ՎՏԲ լիգայի գործադիր տնօրեն Իլոնա Կորստինը: Մասնավորապես, անդրադառնալով լիգայի հաջորդ մրցաշրջանին, Կորստինը ասել է. «Հաջորդ մրցաշրջանին մասնակցելու հայտեր ենք ստացել Հայաստանից, Վրաստանից, Շվեդիայից և Չեխիայից: ՎՏԲ լիգային մեծ թվով երկրներ են ցանկանում մասնակցել, սակայն Եվրալիգայի և ՖԻԲԱ-ի միջև առկա կոնֆլիկտը խանգարում է դրան»: Կորստինի հայտարարության վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Կորստինի հայտարարությունը հայկական կողմի հեղինակավոր մրցաշարին հնարավոր մասնակցության վերաբերյալ:

– Հավանաբար տեղյակ եք, որ «Ուրարտուն» Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագծերից է, քանի որ այսօր Հայաստանում չկա որևէ պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ: Նախորդ տարի փորձեցինք հանդես գալ Ռուսաստանի Սուպերլիգա-1-ում, որտեղ բախվեցինք բազմաթիվ խնդիրների և դադարեցրինք ելույթները առաջնության մեկնարկից 2 ամիս անց: Այժմ ցանկություն կա հանդես գալու ՎՏԲ լիգայում, որտեղ լրիվ այլ իրավիճակ է, և մասնակից ակումբների նկատմամբ լրիվ այլ մոտեցում կա: Միաժամանակ այս լիգայում հանդես գալու համար հարկավոր է ունենալ շատ ավելի ուժեղ ակումբ, քան նախորդ տարվա «Ուրարտուն» էր: Ներկայումս բանակցություններ ենք վարում մի շարք ընկերությունների և անհատների հետ, ովքեր հետաքրքրված են «Ուրարտու»-ով: Մինչև ապրիլ ամեն ինչ հստակ կլինի:

– Ի՞նչ տարբերություն կա ՎՏԲ լիգայի և Սուպերլիգայի միջև: Արդյո՞ք նույն խնդիրները չեն առաջանա:

– Կան մի քանի շատ կարևոր տարբերություններ: Նախ՝ Սուպերլիգա-1-ում կա մուտքավճար, որը կազմում է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլար: ՎՏԲ լիգայում մուտքավճար չկա: Սուպերլիգա-1-ում մեզ պարտադրեցին գնել նաև մրցակից թիմերի ավիատոմսերը, ինչը 70-80 հազար դոլարի վնաս էր բյուջեին: ՎՏԲ լիգայում ևս չկա նման բան: Ստացվում է, որ շուրջ 150-160 հազար ԱՄՆ դոլար խնայում ես, ինչը քիչ չէ: Սուպերլիգա-1-ում խաղում էինք միայն մենք և ռուսական 12 թիմեր: Մրցավարները միայն ռուսաստանցի էին, և հատկապես արտագնա խաղերում լուրջ դժգոհություններ ունեցանք մրցավարության մասով: ՎՏԲ լիգային մասնակցում են մի քանի երկրների ակումբներ՝ Ռուսաստան, Բելառուս, Էստոնիա, Լատվիա, Ղազախստան… Մյուս տարի պետք է միանան նաև Վրաստանը, Ֆինլանդիան, ինչպես նաև Շվեդիան: Մրցավարներն էլ լինելու են չեզոք երկրներից, ուստի այս առումով ևս խնդիրներ չկան: Սուպերլիգա-1-ի հանդիպումները հեռուստաընկերություններին չեն հետաքրքրում, իսկ ահա ՎՏԲ լիգան հեռարձակվում է բազմաթիվ երկրներում և մեծ պահանջարկ ունի, ինչը մեծ հնարավորություններ է բացում ակումբների համար: Սուպերլիգա-1-ում կարող էինք ունենալ միայն 2 լեգեոներ և 1 նատուրիլիզացված խաղացող: ՎՏԲ լիգայում 6 լեգեոների հնարավորություն կա: Սրանք հիմնական տարբերություններն են, սակայն այս շարքը կարելի է շարունակել…

– Տեղեկություն ունե՞ք ՎՏԲ լիգային մասնակցող թիմերի բյուջեի և ծախսերի վերաբերյալ:

– Վերջին տարիներին ակումբների բյուջեները կրճատվում են: Իհարկե, այսօր լիգայում կան թիմեր, որոնք ունեն ահավոր մեծ ֆինանսական միջոցներ, սակայն կան նաև համեստ ակումբներ՝ 1-2 մլն դոլար բյուջեով: Պետք է նկատել, որ խաղացողների աշխատավարձերը վերջին տարիներին նվազել են, քանի որ բարձրակարգ բասկետբոլիստների թիվը գնալով ավելանում է, իսկ ակումբները չեն շատանում…

– «Ուրարտուի» նախորդ տարվա կազմից քանի՞ բասկետբոլիստի խաղամակարդակն է թույլ տալիս ելույթ ունենալ ՎՏԲ լիգայում:

– Թիմի ավագ Ամիրան Ամիրխանովը, ինչպես նաև Վիկտոր Ուսկովը նախկինում հանդես էին եկել ՎՏԲ լիգայում: Մեր թիմում հանդես եկած լեգեոներներն էլ բարձր կարգ ունեն: Ամեն դեպքում սա մարզչական շտաբին առնչվող հարց է: ՎՏԲ լիգայում հանդես գալու ցանկություն ունեն մեծ թվով արտասահմանցիներ: Սա շատ հեղինակավոր և ուժեղ լիգա է:

– Կարելի է ասել, որ «Ուրարտուի» հնարավոր մասնակցությունը նման մրցաշարի «բում» կառաջացնի մեր երկրում:

– Ներկայումս Հայաստանը կտրված է համաշխարհային սպորտում տեղի ունեցող գլխավոր իրադարձություններից: Կան հայ մարզիկներ, որոնք պատվով են ներկայացնում Հայաստանի եռագույնը, սակայն թիմային մարզաձևերում տեղի ունեցող որևէ մրցաշարի հայկական որևէ ակումբ չի մասնակցում, հետևաբար Հայաստանի տարածքում միջազգային հանդիպումներ գրեթե տեղի չեն ունենում, իսկ հեռուստատեսությամբ հայ մարզասերները հետևում են բացառապես արտասահմանյան ակումբների մրցելույթներին: «Ուրարտուն» ՎՏԲ լիգային մասնակցելու դեպքում զգալիորեն կշտկի իրավիճակը, քանի որ առաջնության մասնակիցներն անցկացնում են առնվազն 30 հանդիպում, որից 15-ը՝ սեփական հարկի տակ: Գրեթե ամեն շաբաթ հայ մարզասերների ուշադրությունը բևեռված կլինի հայկական ակումբի ելույթի վրա՝ լինի դա Երևանում, թե արտասահմանում: Սա ազգային նախագիծ է, որի շուրջ համախմբել ենք մի շարք անձանց: Մնում է, որ վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերենք և գնանք առաջ:

Հ.Գ. Միացյալ ՎՏԲ լիգայի հաջորդ խաղարկությունը կմեկնարկի 2017 թվականի հոկտեմբերին և կանցկացվի աշուն-գարուն մրցակարգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում