ԱՄՆ-ում վերջին օրերին տեղի ունեցած պտտահողմերի հետևանքով զոհերի թիվը հասել է 141-ի: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները: Ամենից ավելի վնասվել է Միսսուրի նահանգը, որտեղ զոհերի թիվը հասել է 125-ի: Ստորև ներկայացվող կադրերը պատմում են մայիսի 23-ին Ջոփլին քաղաքում տեղի ունեցած աղետի մասին: