Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Մենք Կոմանդոսի պատճառով կորցրինք Շահումյանը, որը մինչև հիմա Ադրբեջանի ձեռքի տակ է»

«Խոջալո՞ւն: Ո՞նց թե ձախողվել է, դա առաջին օպերացիան էր, որ շատ հաջող անցավ: Խոջալուն նշանավոր օպերացիա էր, ինչպե՞ս թե ձախողվել է: Դա այն օպերացիան էր, որի ժամանակ մենք ընդամենը երեք հոգի ենք կորցրել»,-  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը՝ անդրադառնալով Արկադի Տեր-Թադևոսյանի հայտարարություններին:

 Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը «Առաջին լրատվական»-ին տված իր հարցազրույցում ասել էր, թե «Սասուն Միքայելյանն ինչո՞ւ չի ասում՝ Խոջալուի գործողությունից առաջ, երբ Դալիբալթայանը ձախողեց այն, հետո և՛ Շուշին, և՛ Խոջալուն Վազգեն Սարգսյանը վերագրեց Դալիբալթայանին»:

 «Խոջալուն օրինակելի օպերացիա էր: Ես չեմ էլ ուզում նրա ասածների մասին խոսել, որովհետև նա չի էլ հասկանում, թե ինչ է օպերացիան, ինչպես ենք դա արել: Ո՞վ է նա, որ ես իջնեմ իր մակարդակին ու մեկնաբանեմ նրա ասածները: Անգրագետի մեկը»,- շարունակեց Գ. Դալիբալթայանը:

 «Կոմանդոսը մեր ենթական էր, նա ի՞նչ իրավունք ուներ առանց մեզ տեղյակ պահելու որևէ բան անել: Նրա մասին չեմ էլ ուզում խոսել: Նա ինձ համար Կոմանդոս չէ, ես նրան ոչ մի անգամ Կոմանդոսի տեղ չեմ դրել: Ո՞վ է նա, որ Կոմանդոս լինի: Կոմանդոսը հրամանատար է: Նա մարդ չէ, ի՞նչ խոսեմ նրա մասին: Ինքն է իրեն Կոմանդոս հռչակել»,- ավելացրեց Գ. Դալիբալթայանը:

 Ա. Տեր-Թադևոսյանը հակադարձելով Սասուն Միքայելյանին՝ ասել էր. «Ինչո՞ւ Սասունը չի ասում՝ երբևէ Վազգեն Սարգսյանին տեսե՞լ է զենքը ձեռքին, որ ինձ հարց է ուղղում, թե ես տեսե՞լ եմ Ռոբերտ Քոչարյանին զենքը ձեռքին»:

 «Վազգենը միշտ ֆրոնտում էր, նա այնպես էր գնում, որ մարդ չէր էլ իմանում: Նա իրեն ցույց չէր տալիս, բայց դժվար տեղերն էր գնում: Արկադին ի՞նչ պետք է իմանար, թե որտեղ է Վազգենը: Վազգենի գործողությունները նրան ո՞վ էր ասում: Ես ավելի երկար կխոսեի, եթե ուրիշ մարդ լիներ, ոչ թե էդ Արկադին»,- ասաց Գ. Դալիբալթայանը և շարունակեց. «Թող նա մտածի այն մասին, թե ինչպես կորցրինք Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու հողը կորցրինք: Իր անգործության արդյունքում: Թող դրա մասին խոսի: Ես գնացի այնտեղ, խնդրեցին, որ դրան շպրտեմ դուրս, ես էլ ուղարկեցի այստեղ: Ազատել ենք, որովհետև վեր էր ընկել, չէր ղեկավարում, բայց հրամանատար էր նշանակվել այնտեղ: Ո՞վ պետք է պատասխան տա Շահումյանի համար: Մենք նրա ղեկավարությամբ կորցրինք Շահումյանը, որը մինչև հիմա Ադրբեջանի ձեռքի տակ է»:

 Գ. Դալիբալթայանը «սուտ» համարեց նաև Ա. Տեր-Թադևոսյանի այն հայտարարությունը, թե Վ. Սարգսյանի պատճառով Հայաստանից հեռացան գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, Անդրեասյանը: «Սուտ է խոսում, Տեր-Գրիգորյանցը և նրանք մինչև վերջ մնացել են, բայց անընդհատ այստեղ չէին: Գալիս-աշխատում էին, գնում էին իրենց ընտանիքի մոտ: Մեկը Ռոստովում էր, մյուսը՝ Մոսկվայում»,- ասաց նա:

 Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է Ա. Տեր-Թադևոսյանը նման հայտարարություններ անում,  եթե դրանք իրականությանը չեն համապատասխանում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Որ բարձրացնի իր անունը: Ես եմ նրան այնտեղից խռիկ տվել, ուղարկել Հայաստան: Նա այնտեղ խանգարում էր ղարաբաղցի տղաներին: Նա ո՞վ էր:

 Վազգենը Հայաստանի առաջին պաշտպանության նախարարն էր, ես՝ Գլխավոր շտաբի առաջին պետը: Մենք էինք որոշումներն ընդունում, մենք էինք ղեկավարում պատերազմը: Վազգենը մահացել է, հիմա նրա դեմ է խոսում, որովհետև հիմար է: Ո՞նց կարելի է Վազգենի և Դալիբալթայանի դեմ խոսել: Վազգենը հեղինակություն էր, նա ղեկավարում էր, նա զբաղվում էր ֆրոնտները ապահովելով: Իսկ էդ Արկադին մարդ չի, հեղինակություն չունի: Բա դա բա՞ն է: Թվում է, թե չենք հասկանա: Նա երևի գտնում է, որ իր մեծ թշնամին ես եմ, էլ չի հասկանում՝ իրեն ինչպե՞ս կարող է իմ կողքին դնել: Չի հասկանում, որ Դալիբալթայանը ԽՍՀՄ-ում բարձր կոչումներ է ունեցել, երկու ակադեմիա եմ ավարտել, բոլոր կռիվներին մասնակցել եմ, օպերացիաներ եմ պլանավորել: Բոլորը չէ, որ հասկանում են զինվորական գործից: Անգրագետի մեկը, վարորդ է եղել: Ինքն է իր անունը Կոմանդոս դրել»,- բարկացած եզրափակեց Գ. Դալիբալթայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում