Saturday, 20 04 2024
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

TED Talks. Քեյթ Հարթման․ Կրովի հաղորդակցման արվեստը

Իմ անունը Քեյթ Հարթման է։ Եվ ինձ դուր է գալիս ստեղծել սարքեր, որոնց օգնությամբ մենք կարող ենք առնչվել և հաղորդակցվել միմյանց հետ։ Այսպիսով, ես հատկապես հետաքրքրված եմ իմանալ, թե ինչպես ենք մենք, մարդիկ, առնչվում ինքներս մեզ հետ, միմյանց հետ և մեզ շրջապատող աշխարհի հետ։ Ձեզ մի քիչ կոնտեքստ տալու համար ասեմ, որ ինչպես Ջունը ասաց` ես արվեստագետ եմ, տեխնոլոգ և դաստիարակ։ Ես դասավանդում եմ ֆիզիկական հաշվողական տեխնիկա և էլեկտրական սարքավորումներ, որոնք կարելի է կրել։ Այն, ինչ ես ստեղծում եմ, կամ կարելի է կրել, կամ այն ինչ-որ կերպ առնչվում է մարդկային մարմնին։

Եվ ամեն անգամ, երբ ես խոսում եմ իմ աշխատանքների մասին, ես արագ անդրադառնում են այն հարցին, թե ինչու է մարմինը կարևոր։ Շատ պարզ է։ Մենք բոլորս մարմին ունենք։ Կարող եմ երաշխավորել, որ բոլորն այս սենյակում, ձեզանից բոլորը, մարդիկ, որոնք նստած են հարմարավետ աթոռներին հետևում, մարդիկ, որոնք նստած այստեղ իրենց համակարգիչների հետ, մենք բոլորս մարմին ունենք։ Պետք չէ ամաչել։ Սա մի բան է, որ միավորում է բոլորիս, և մարմինները մեր հիմնական ինտերֆեյսն են այս աշխարհում։ Աշխատելով որպես հաղորդակցման դիզայներ կամ արվեստագետ, ով գործ ունի մարդկանց հետ, ես ստեղծում եմ իրեր, որոնք կյանք են առնում մարդկանց շուրջ, և դա շատ ազդեցիկ աշխատանքային տարածք է։

Իմ աշխատանքի շրջանակներում, ես օգտագործում եմ տարբեր նյութեր և գործիքներ։ Ես կարող եմ հաղորդակցվել ամեն բանի միջոցով, սկսած ռադիոհաղորդիչներից և վերջացրած խողովակներով։ Իմ աշխատանքների մասին մի քիչ պատմելու համար, ավելի լավ է սկսելգլխարկից։ Ամենը սկսվեց մի քանի տարի առաջ, մի ուշ երեկո, երբ ես մետրոյով տուն էի վերադառնում, և տարբեր բաներ մտածում։ Ես հակված եմ շատ մտածել և քիչ խոսել։ Ես մտածում էի այն մասին, թե ինչքան լավ կլիներ վերցնել ամբողջ այս աղմուկը, իմ գլխի մեջ եղած մտքերի ձայները, եթե միայն ես կարողանային ֆիզիկապես ազատվել դրանցից և հանել դրանք գլխիցս այնպես որ, կարողանայի կիսվել դրանցով ինչ-որ մեկի հետ։ Այսպիսով, ես գնացի տուն և ստեղծեցի այս գլխարկի նախատիպը։ Ես անվանեցի այն Փնթփնթացող գլխարկ, քանի որ այն արձակում է ամբողջ փնթփնթոցները, որոնք ձերն են, բայց դուք կարող եք ազատ արձակել դրանք և կիսվել ինչ-որ մեկի հետ։

Ես ստեղծում եմ նաև այլ գլխարկներ։ Այս մեկը կոչվում է «Խոսիր ինքնդ քեզ հետ»։ Անունն արդեն ամեն բան բացատրում է։ Այն ֆիզիկապես ստեղծում է զրույցի համար անհրաժեշտ տարածք։ Եվ երբ դուք բարձրաձայն խոսում եք, ձեր ձայնն իրականում հնչում է ձեր ականջներում։ Երբ ես ստեղծում եմ այդ իրերը, կարևորը ոչ թե իրն է, այլ նեգատիվ տարածքը այդ իրի շուրջ։ Եվ այսպես, ի՞նչ է տեղի ունենում, երբ անձը կրում է այն։ Ինչպիսի՞ փորձ է նա ունենում։ Եվ ինչպե՞ս է նա ձևափոխվում գլխարկը կրելով։

Այս հարմարանքներից շատերն իրականում կենտրոնանում են այն ձևերի վրա, որոնցով մենք վերաբերվում ենք ինքներս մեզ։ Այս մեկը կոչվում է «Ներքին ձայնը լսելու սարք»։ Սա սարք է, որն իրականում հնարավորություն է տալիս մեզ լսել մեր սեփական աղիների ձայնը։ Այսպիսով, այս սարքերից մի քանիսը իրականում արտահայտման և հաղորդակցման համար են ծառայում։Օրինակ այս Փչովի սիրտը արտաքին օրգան է, որն կարող է օգտագործվել կրողի կողմից ինքնարտահայտման համար։ Այսպիսով, մարդիկ կարող են փչել այն, ապա փսկացնել, իրենց զգացմունքներին համապատասխան։ Նրանք կարող են արտահայտել ամեն զգացմունք` սկսած հիացմունքից և կրքից մինչև անհանգստություն և վախ։ Դրանցից ոմանք նախատեսված են հարաբերությունների մեջ միջնորդի դեր ստանձնել։ Այս սարքը վեճերի համար է։ Այն թույլ է տալիս ուժեղ զգացմունքների փոխանակում բայց այն նաև ծառայում է բառերը կլանելու համար։ Վերջ ի վերջո, այս սարքերից ոմանք պարզապես հրավերներ են։ Այս «ԱկանջԲռնիչը» հնարավորություն է տալիս ինչ-որ մեկին բռնել ձեր ականջը և ասել այն ամենն ինչ նա ցանկանում է։

Չնայած ես շատ հետաքրքրված եմ մարդկանց միջև հարաբերություններով, ես նաև դիտարկում եմ այն ձևերը, որոնցով մենք հաղորդակվում ենք մեզ շրջապատող աշխարհի հետ։ Երբ մի քանի տարի առաջ ես սկսեցի առաջին անգամ ապրել Նյու-Յորքում, ես շատ էի մտածում ինձ մտերիմ ճարտարապետական ձևերի մասին, որոնք շրջապատում էին ինձ և ինչպես ես կարող եմ ավելի լավ հաղորդակցվել դրանց հետ։ Ես մտածեցի, որ եթե ցանկանում եմ ավելի լավ հաղորդակցվել պատերի հետ, միգուցե ես պետք է ավելի նման լինեմ պատի։ Այսպիսով ես ստեղծեցի մի պատ, որն ուսապարկի պես կարող էի կրել։ Ես կրում էին այն և ֆիզիկապես ձևափոխում ինքս ինձ, այնպես որ կամ աջակցում էի կամ քննադատում ինձ շրջապատող տարածքը։

Դրանից ծնվեց մեկ այլ մտահղացում, մարդու կողմից ստեղծված շինություններից բնական աշխարհին անցնելով, ես մեկ այլ ընթացիկ ծրագիր ունեմ, որը թույլ է տալիս տնային բույսերինմարդկային հաղորդակցմանը մասնակցել։ Այսպիսով, երբ բույսը ծարավ է, այն կարող է հեռախոսազանգ կատարել, կամ Twitter-ում գրառում անել։ Սա կարող է իրականում փոխել մարդ/բույս համարբերությունների դինամիկան, քանի որ տնային բույսը կարող է իրականում արտահայտել իր կարիքները հազարավոր մարդկանց միաժամանակ։

Քանի դեռ խոսում ենք մեծ մասշտաբի մասին, ասեմ, որ ես վերջերս տարվել եմ սառցադաշտերով։Սառցադաշտերը փառահեղ էակներ են, և շատ պատճառներ կան, իրենցով տարվելու համար, բայց ինձ հատկապես հետաքրքրում են մարդ-սառցադաշտ հարաբերությունները։ Որովհետև մենք կարծես խնդիր ունենք։ Սառցադաշտերն իրականում լքում են մեզ։ Նրանք և փոքրանում են և նահանջում, իսկ ոմանք ամբողջությամբ անհետացել են։

Ես այժմ Կանադայում եմ ապրում, և այցելում եմ տեղական սառցադաշտերից մեկը։ Եվ այս մի սառցադաշտը հատկապես հետաքրքիր է քանի որ Հյուսիսային Ամերիկայի բոլոր սառցադաշտերիցայն ամենաշատն են այցելում։ Իրականում հատուկ նախատեսված ավտոբուսներ կան, որոնք մարդկանց սառցադաշտի մոտ են հասցնում։

Եվ սա ստիպեց, որ ես մտածեմ սառցադաշտի հետ առաջին հանդիպման մասին։ Երբ ես հանդիպում եմ սառցադաշտը առաջին անգամ ի՞նչ անել։ Սրա մասին որևէ հասարակական ընթացակարգ գոյություն չունի։ Ես իրականում նույնիսկ չգիտեմ թե ինչպես ողջունել այն։ Արդյո՞ք պետք է փորագրել ողջույնի խոսքը ձյան մեջ։ Կամ միգուցե ես պետք է հավաքեմ այն սառցե կտորներից, Մորզեի կոդով։ Կամ միգուցե ես պետք է մի սարք ստեղծեմ, սարցե խոսափողի պես մի բան, որը կուժաղացնի իմ ձայնը, երբ ես խոսում եմ սառույցի հետ։ Բայց ամենահրաշալի փորձը, որ ունեցել եմ լսելն է եղել, մի բան, որ անհրաժեշտ է ցանկացած լավ հարաբերության համար։

Ես շատ էի զարմացել, թե որքան այն փոխեց ինձ։ Այս փոփոխությունը օգնեց ինձ փոխել իմ տեսանկյունը սառցադաշտի վերաբերյալ։ Եվ քանի որ մենք օգտագործում ենք սարքեր,հասկանալու համար թե ինչպես առնչվել աշխարհի հետ, ես մի հարմարանք ստեղծեցի, որն անվանել եմ «Սառցադաշտը գրկելու հագուստ»։ Այս պատրաստված է ջերմությունն արտացոլող նյութից, որը մարդու և սառցադաշտի ջերմության տարբերությունը նվազեցնելու համար է ծառայում։ Կրկին, սա հրավեր է, որն առաջարկում է մարդկանց պարկել սառցադաշտի վրա և գրկել այն։

Այսպիսով, սա իրականում միայն սկզիբն է։ Սրանք այս նախագծի սկզբնական գաղափարներն են։Եվ ինչպես պատի նախագծի դեպքում, ես ուզում էի լինել պատի նման, այս ծրագիրն, ես իրականում ցանկանում եմ սառցադաշտի տեմպում իրականացնել։ Իմ նպատակն է հաջորդ 10 տարվա ընթացքում մի շարք ծրագրեր նախաձեռնել, որտեղ ես կհամագործակցեմ տարբեր բնագավառներում աշխատող մարդկանց հետ, արվեստագետներ, տեխնոլոգներ, գիտնականներ,մենք կաշխատենք այս ծրագրի վրա, որի նպատակն է բարելավել մարդու և սառցադաշտի միջև հարաբերությունները։

Վերջում ցանկանում եմ ասել, որ մենք ապրում ենք հաղորդակցման և սարքավորումների դարաշրջանում, և այս ամենը հսկայական նշանակություն ունի, սա հուզիչ է և գրավիչ, բայց իրականում կարևոր է հասկանալ, թե ինչպես մենք կարող ենք միաժամանակ պահպանել հրաշալիի և քննադատական մտածողության մեր զգացումը այն գործիքների և այն ձևերի հանդեպ, որոնք կիրառում ենք աշխարհի հետ առնչվելիս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում