Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը

ԼՂ հարցի կարգավորման համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի և ՌԴ-ի փոխգործակցությունը. փորձագետ

ԱՄՆ-ը պետք է փոխգործակցի Ռուսաստանի հետ ԼՂ խնդրի կարգավորման գործում։ Նման կարծիք է TASS գործակալության հետ զրույցում արտահայտել Միջազգային հարցրով նյույորքյան խորհրդի փորձագետ, պրոֆեսոր Քերի Կավանոն, ով նախկինում զբաղեցրել է Եվրասիայում հակամարտությունների կարգավորման հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնը։ Հուշագրում, որը ուրբաթ տարածվել էր խորհրդին կից Հակամարտությունների կանխման կենտրոնի կողմից, նա նախազգուշացրել է, որ Հարավային Կովկասում բռնության նոր բռնկումը կարող է սպառնալիքի տակ դնել Վաշինգտոնի հարաբերությունները Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի հետ։

«Նախագահ Թրամփն արդեն մտադրություն է հայտնել փոխգործակցելու Ռուսաստանի հետ»,-նշել է գործակալության զրուցակիցը,- «ԼՂ կարգավորմանը վերաբերող համատեղ գործողությունները կարող են դառնալ մեկնարկային կետ՝ այլ ոլորտներում երկու երկրների հետագա ջանքերի համար»։

Հուշագիրը պարունակում է խորհուրդ՝ հասցեագրված ԱՄՆ վարչակազմին, ավելի ակտիվորեն շփվելու Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ «Դա առավել նախընտրելի հարթակ է ռուս-ամերիկյան գործընկերության համար, որտեղ երկու կողմերը կնպաստեն ընդհանուր՝ կասկածի չենթարկվող նպատակների ձեռքբերմանը, դրանք են՝ զինված հակամարտության առաջացման հնարավորությունը նվազագույնի հասցնելը և խաղաղ կարգավորումը»,-կարծում է Կավանոն, ով 1999-2001 թթ եղել է Մինսկի խմբի համանախագահ։

«Սխալ կլինի կարծելը, որ Մինսկի գործընթացն արդյունք չի տվել։ Այն փաստը, որ վերջին շրջանում լայնածավալ հակամատություն չի եղել, ինքնին խոսում է այդ մասին»,-ասել է նա։ Փորձագետը վստահ է տարածաշրջանում վստահության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված՝ նախկինում համաձայնեցված միջոցառումները գործնականում կիրառելու անհրաժեշտության հարցում։ Մասնավորապես, խոսքը ԵԱՀԿ դիտորդների թվի մեծացման, շփման գծում միջադեպերի հետաքննման համար անկախ մեխանիզմի ստեղծման մասին է, ինչը կօգնի կրճատել հրադադարի խախտումների թիվը։ «Այդ հակամարտության կարգավորումը բխում է բոլորի շահերից»,-հավելել է Կավանոն։

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում