Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Գլխավոր հարցն այն է, թե միջազգային ահաբեկչական ո՞ր խմբի պատվերով է այն ուղղություն բռնել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի Ռիսկային պետությունների` Եվրասիայի հարցերով փորձագետ Մեթյու Քլիմենթը
– Պարոն Քլիմենթ, Հայաստանի երկու քաղաքացիներ մեղադրվում են հարստացված ուրանի մաքսանենգ տեղափոխման հանցագործության մեջ, նրանք հարստացված ուրանը ծայրահեղական խմբավորումներին վաճառելու փորձի համար Վրաստանում ձերբակալվել են, ապա խոստովանել իրենց մեղքը: Փաստի վերաբերյալ առաջին տեղեկությունները հրապարակեցին բրիտանական հեղինակավոր պարբերականները, ապա տեղեկությունը հաստատվեց Վրաստանի իշխանությունների կողմից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը խիստ նրբանկատ է ռադիոակտիվ նյութերի դեմ պայքարում` ի՞նչ եք կարծում, այս դեպքը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանային գործընթացների և մասնավորապես Հայաստանի վրա:
– Չեմ կարծում, որ այս մի դեպքը կարող է տարածաշրջանային զարգացումների առիթ դառնալ, բայց պետք է ասեմ, որ միջազգային հանրությունն ակնդետ ուշադրությամբ հետևում է այսպիսի միջադեպերին: Թեև այս դեպքում հարստացված ուրանի չափաքանակը այնքան քիչ է, որ չի կարող սպառնալիք լինել: Փաստն այն է, որ սա հարստացված ուրանի տարանցման առաջին դեպքը չէ, այդպիսի դեպքեր եղել են երկու-երեք տարի առաջ Վրաստանում, և դա է եղել պատճառը, որ Վրաստանը Միացյալ Նահանգներից հավելյալ միջոցներ է ստացել դրա դեմ պայքարի համար: Այժմ աշխարհի և մասնավորապես ԱՄՆ-ի գլխավոր մտահոգությունն այն է, թե ո՞ւր պետք է գնա ուրանը, միջազգային ո՞ր ահաբեկչական խմբի պատվերով է այն ուղղություն բռնել: Թեև պետք է արձանագրել, որ Հարավային Կովկասը այդպիսի խմբավորումների համար տարանցիկ ճանապարհ չէ, ուստի այս փաստը ոչ այնքան սպառնալիք, որքան մտահոգություն պետք է համարել և առավելագույն տեխնիկական օգնություն ցուցաբերել Հարավային Կովկասի երկրներին, որոնք տեխնիկական անհրաժեշտ միջոցներով կհայտնաբերեն այդպիսի նյութերը: Չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը ևս կարող է ահաբեկիչների համար նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի հակամարտության հետևանքով թուլացած երկրները ավելի նպաստավոր իրավիճակում հայտնվեն նման մտադրությունն իրականացնելու համար:
– Հաշվի առնելով, որ հարստացված ուրանը հայտնվել է Վրաստանում Նովոսիբիրսկից, ինչպես նաև, որ Հայաստանի սահմանները հսկում են ռուս սահմանապահները` կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանը իր ստանձնած պարտավորությունները անհրաժեշտ մակարդակով չի կատարում` թույլատրելով, որ Հայաստանը ծառայի որպես տարանցիկ երկիր:
– Ընդհանրապես նախկին խորհրդային տարածքը լրջագույն խնդիր է համաշխարհային հանրության համար, և այստեղ մեծ անելիքներ ունեն ոչ միայն տեղի իշխանությունները, այլև միջազգային հանրությունը, որը անհրաժեշտ հիմնադրամների միջոցով պետք է ապահովի այդ երկրներում պատշաճ մակարդակի վերահսկողություն: Ոչ մի երաշխիք չկա, որ ապագայում այլ` ավելի մեծաքանակ նյութեր չեն անցնի հայ-վրացական սահմանով` հարուցելով միջազգային հանրության համար սպառնալիքի հասնող իրավիճակ:
– Աստրախանում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ հանդիպում, որի արդյունքում եռակողմ հռչակագիր ընդունվեց: ՌԴ նախագահի խոսքով, մինչ Աստանայում կայանալիք գագաթնաժողովը կողմերը կարող են համաձայնության հասնել հակամարտության հիմնարար սկզբունքների շուրջ: Դուք որևէ հնարավորություն տեսնո՞ւմ եք, ինչպես մի քանի օր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարն է ասել, որ կողմերը կարողանան «ճանապարհային քարտեզի» շուրջ համաձայնության գալ:
– Ես կարծում եմ, որ համաձայնագրի ստորագրումը շատ անհավանական է` նկատի ունենալով ե՛ւ ժամանակի սղությունը, ե՛ւ այն դիրքորոշումների տարբերությունը, որ գոյություն ունի երկու երկրների միջև: Մինչ օրս կողմերի միջև շարունակվում է անհանդուրժող հռետորաբանությունը` հատկապես Ադրբեջանը հանդես է գալիս ագրեսիվ հայտարարություններով, թե կարող է ռազմական ճանապարհով լուծել խնդիրը: Բազմաթիվ փաստերի համադրումը հույս չի ներշնչում, որ Աստանայում որևէ փաստաթուղթ կարող է ստորագրվել: Ես ընդհանրապես չեմ բացառում, որ երկու երկրների միջև համաձայնագիր կընդունվի, բայց դա մոտ ապագայում չեմ կանխատեսում:
– Ադրբեջանում տեղի ունեցան ընտրություններ ընտրախախտումներով: Փաստացի, թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում իշխանությունները օգտագործում են ԼՂ խնդիրը` հասարակությանը ճնշելու և իշխանությունը պահելու նպատակով: Որքա՞ն կարող է միջազգային հանրությունը հանդուրժել, որ հակամարտությունը մնա չկարգավորված և արդյո՞ք միջազգային հանրությունը կարող է այս դեպքում ևս կողմերից համապատասխան արձագանք չստանալու պատճառով կողմերին պարտադրել խաղաղություն:
– Այդպիսի սցենարը շատ անցանկալի կլիներ, որովհետև Բալկանների դեպքում բռնության մասշտաբներն ու ձևերը բոլորովին այլ էին` էթնիկ զտումներ և այլն, և իրավիճակն ուղղակի սպառնալիք էր Եվրոպայի անվտանգության համար: Այստեղ շատ կարևոր դերակատար է Ռուսաստանը, որը չի հանդուրժի միջազգային հանրության հետ տարածաշրջանի անվտանգության համար պատասխանատվությունը հավասարապես կիսել: Ուստի զուգահեռները Բալկանների հետ այնքան էլ տեղին չեն:
– Հոկտեմբերի կեսին ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքներում փաստահավաք առաքելություն իրականացրեց, որին մասնակցում էին նաև փորձագետներ ՄԱԿ-ից: Արդյո՞ք սա չի վկայում այն մասին, որ կարգավորման գործընթացը որոշակի կարևոր փուլի է հասել:
– Հստակ է, որ նորանոր շահագրգիռ պետություններ և կազմակերպություններ ցանկանում են ներգրավված լինել ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ, որպեսզի համարժեք քայլեր և միջոցներ ձեռնարկեն գործընթացն առաջ մղելու համար, իսկ հակամարտության կարգավորումից հետո կարողանան խաղաղությունը տևական և անխախտ պահել:
– Հարավային Կովկասում մի քանի խաղացողներ կան, տպավորություն կա, որ Ռուսաստանը միայնակ է գործում և ԱՄՆ-ը զիջել է տարածաշրջանը ՌԴ-ին: Ի՞նչ եք կարծում, ԱՄՆ վերջին ընտրություններից հետո Օբամայի քաղաքականությունը կարո՞ղ է փոփոխություն կրել Հարավային Կովկասում:
– Բոլորը հասկանում են, որ Ռուսաստանը եղել է և դեռ երկար կմնա տարածաշրջանում որպես ամենաուժեղ խաղացող և նրա հետ տարածաշրջանի հետ կապվածությունը պայմանավորված է ե՛ւ աշխարհագրորեն, ե՛ւ տնտեսապես: ԱՄՆ համար շատ դժվար է, քանի որ նա աշխարհագրորեն հեռու է Հարավային Կովկասից, այստեղ էական դեր կարող է խաղալ միայն Թուրքիան, որը լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, կարող է Հայաստանի հետ սահմանները բացելուց հետո էապես փոխել տարածաշրջանում ուժերի դասավորությունը: Տարածաշրջանը ինքը պետք է գիտակցի, որ քաղաքականապես և տնտեսապես ինտեգրվելով Արևմուտքին և ԵՄ-ին` էապես կշահի: Հասկանալի է, որ Արևմուտքի հետ ցանկացած համագործակցություն սվիններով է ընդունվում` նկատի ունենալով, որ այդ համագործակցությունը բախվում է ժողովրդավարական բարեփոխումներին, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ Ռուսաստանի կողմից հովանավորվող ռեժիմները դադարում են կենսունակ լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում