Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը պարտության է մատնել «Գրանադա»-ին: Հանդիպման միակ գոլը հեղինակել է Կարիմ Բենզեման:
Այսպիսով, մրցաշրջանի մեկնարկային փուլում «արքայական ակումբ»-ը երկրորդ հաղթանակն է տարել: Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանի 3-րդ տուրում Կարլո Անչելոտիի սաները կխաղան «Ատլետիկ»-ի դեմ, իսկ «Գրանադա»-ն կհյուրնկալվի«Սելտա»-ին:
Երկրորդ տուրից հետո «Ռեալ»-ը վաստակել է 6 միավոր և զբաղեցրել մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:










































