Tuesday, 09 06 2026
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել

Սասուն Միքայլելյանն ու Նիկոլ Փաշինյանը ազատ կարձակվեն. Հրայր Թովմասյան

Լրագրողները երկու օր է, ինչ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից փորձում են հետաքրքրվել, թե արդյո՞ք համաներման մասին որոշումը Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ազատազրկված բոլոր ընդդիմադիր գործիչների վրա կտարածվի «Եթե կոնկրետ նկատի ունեք Սասուն Միքայելյանին և Նիկոլ Փաշինյանին, ապա այս համաներումը նրանց վրա կտարածվի և պետք չէ մտավարժանքների մեջ ընկնել»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Հրայր Թովմասյանը նաև տեղեկացրեց, որ համաներման մասին որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրը: Որոշումը կհրապարակվի 24 ժամվա ընթացքում: «Կարծում եմ, որ այսօր էլ միգուցե կհասցնենք հրապարակել, եթե չհասցնենք, վաղը կհրապարակվի և դա նշանակում է, որ մյուս օրը կմտնի ուժի մեջ: 24 ժամն սկսվեց այն պահից, երբ ԱԺ-ն որոշում կայացրեց: 1 ժամ է անցել, 23 ժամ դեռ ունենք»,-նկատեց նախարարը:

Անդրադառնալով համաներման ժամկետներին` Հրայր Թովմասյանն ասաց, որ դրանք պայմանավորված են Առաջին և Երրորդ հանրապետության անկախության օրերով: «Եթե որոշումը վաղը հրապարակվի, ուժի մեջ կմտնի մայիսի 28-ին, իսկ կիրառման ժամկետը մինչև սեպտեմբերի 21-ն է: Այս ժամանակահատվածում է, որ ՔԿՀ-ները, նախաքննության մարմինները պետք է քննության առնեն և տվյալ անձանց նկատմամբ կիրառելու մասին որոշում կայացնեն»: Իսկ այն հարցին, թե արդյոք մինչև ընդդիմության հանրահավաքը Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանն ազատության մեջ կհայտնվեն, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Որոշակի տեխնիկական ընթացակարգեր են և պետք է նայել, թե արդյոք հնարավոր է այդ ամբողջը հասցնել: Ցանկացած ձգձգում, ոչ միայն տվյալ անձանց հետ, կոռուպցիոն ռիսկեր է պարունակելու, բացառելու է այն դեպքերը, երբ անձին մեկ օր շուտ բաց թողնելը պետք է զարտուղի ճանապարհներով լինի: Ավել օրվա երկարելը չարաշահման տեղիք է տալու, և նույնիսկ այդ մարդիկ են որոշ դեպքերում, ցավոք սրտի, պատրաստ լինելու գնալ այդ քայլին մեկ-երկու ամիս շուտ դուրս գալու համար»,-հավելեց Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք, որ 1-ին անգամ «Առաջին լրատվականն» ու «Ժամանակ» օրաթերթն էին տեղեկացրել, որ «քրեակատարողական հիմնարկներում համաներման ենթակա բանտարկյալներին բնութագիր տալու համար կոռուպցիոն գործողություներ են սկսվել և բնութագրի ստվերային ընդհանուր արժեքը հասնում է 1000 դոլարի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում