Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն այսօր Բաքվում ընդունել է ԱՄէ-ի ռազմական պատվիրակությանը: Այն գլխավորում է ԱՄէ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի մատակարարման բաժնի պետ, գեներալ Խալիֆա Մուհամեդ Սանի էր-Ռումեյսին:
Վերջինս նշել է, որ քառօրյա այցի շրջանակներում իրենց պատվիրակությունը ծանոթացել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների հետ: Գեներալն ընդգծել է, որ կարճ ժամանակահատվածում Ադրբեջանը մեծ ծավալի աշխատանքներ է իրականացրել:
Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել ռազմական արդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության շուրջ:
Հիշեցնենք, որ արաբական ռազմական պատվիրակության ադրբեջանական այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 9-13-ը Ստամբուլում կայացած IDEF-2011 սպառազինության միջազգային 10-րդ ցուցահանդեսի ժամանակ:








































