Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

««Քցող» իշխանություններից մի օր կհոգնի թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը»

Աստանայից ակնկալիքներ չկան, կա միայն մտավախություն
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը
– Վանաձորում Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ երկիրը գնում է կործանման, և եթե այս իրավիճակը շարունակվի, ապա մենք շուտով նաև Ղարաբաղը կկորցնենք: Պարոն Գիմիշյան, ակնհայտ է, որ ՀԱԿ-ը ամբողջությամբ պայքարում է երկրի գահավիժումը կասեցնելու համար, սակայն այդ ջանքերը առայժմ բավարար չեն: Ձեր գնահատմամբ, ի՞նչ պետք է անի Կոնգրեսը այս իրավիճակից դուրս գալու համար, և արդյո՞ք կա ելք:
– Կոնգրեսը իշխանություն չէ և շատ բան չի կարող անել: Կոնգրեսը ընդդիմություն է և անում է աննախադեպ գործ, որովհետև երեք տարի է արդեն շարժումը ձևավորվել է և երեք տարի քաղաքական պայքար է վարում, այն էլ այսպիսի իշխանությունների պայմաններում, քաղաքականության պատմության մեջ սա աննախադեպ երևույթ է: Իհարկե, հնարավոր է, և մենք ցանկանում ենք էլ ավելին անել: Իսկապես, երկրում ծանրագույն վիճակ է` օր օրի ծանրանում է կյանքը, վտանգված է քաղաքացու ապրելու հնարավորությունը, էլ չեմ ասում, որ այս իշխանության օրոք մենք մարտի 1 տեսանք` կյանքի իրավունքն է վտանգված, և առայսօր այդ իրավունքը վերականգնված չէ, քանզի մարտի 1-ի դեպքերը իրենց ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական գնահատականը չեն ստացել: Հայաստանի նման վիճակը լուրջ վտանգ է հանդիսանում նաև ղարաբաղյան հարցի համար: Համոզված եմ, որ այդ հարցը պետք է լուծվի նորմալ, կարգին պետությունում, որտեղ ժողովուրդը վստահում է իր իշխանություններին: Իսկ այս ամենի ելքն այն է, որ մենք պետք է շարունակենք մեր գործն անել, պետք է ազատվենք այսօրվա իշխանություններից և ժողովրդի կամքով լեգիտիմ իշխանություններ ձևավորենք: Հույս ունենալ, թե այսօրվա իշխանությունները կարող են ինչ-որ բան փոխել, անհնարին է, քանզի նրանց մոտեցումները սեփական ժողովրդի և երկրի նկատմամբ ահավոր վատն են: Հաճախ մտածում եմ, որ եթե մեր երկրի իշխանությունը որևիցե թուրք զավթեր, ապա այսքան վատ մեր երկրին ու մեր ժողովրդին չէր վերաբերվի, համոզված եմ մարտի 1 էլ չէր անի:
– Պարոն Գիմիշյան, Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթների շեշտադրումները բավականին կոշտացել են: Դեռևս 2009թ. մարտի 1-ի ելույթում առաջին նախագահը բացառում էր երկրում հեղափոխության և ապստամբության հնարավորությունը: Ի՞նչ եք կարծում, նախագահի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի ունեցե՞լ է:
– Իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանի ասածները շատ լավ ցանկություն է, քանզի լավ պետություն կայացնելու, քաղաքական իշխանության փոփոխության ավանդույթներ ձևավորելու լավագույն ճանապարհը ընտրություններն են. երկրորդ կարծիք չի կարող լինել: Լևոն Տեր-Պետրոսյանը այս խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար պատրաստ է երկար տարիների պայքարի, սակայն մյուս կողմից` մենք տեսնում ենք, որ երկիրը մեռնում է, ժողովուրդը փախչում է: Մենք կարող ենք ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Հայաստանը կորցնել: Սա ստիպում է մեզ գտնելու այն ճանապարհները, որ օր առաջ ժողովուրդը տեր դառնա իր երկրին: Մարդու իրավունքների հռչակագրով ժողովուրդն իրավունք ունի ապստամբելու, առավել ևս այն երկրում, որտեղ ամրագրված է, որ իշխանությունը ժողովրդավարական սկզբունքներով է ձևավորվում: Եվ եթե մեր նախագահը կոշտացնում է իր դիրքորոշումը, ապա դա շատ հասկանալի է, քանզի միայն պաշտոնական տվյալներով ամեն տարի երկիրը 100 հազար մարդ է լքում, սա սպիտակ եղեռն է, և մենք իրավունք չունենք բացառելու ապստամբությունը, մանավանդ որ` տեսնում ենք, որ խաղաղ ընտրությունների ճանապարհով այս իշխանություններին փոխելը անհնարին է: Ես չեմ բացառում, նաև կողմնակից եմ, որ իրավական սկզբունքների մեջ տեղավորվող ապստամբություն լինի իշխանությունը զավթած մի խումբ մարդկանց դեմ, որոնց ձեռքերի վրա է մարտի 1-ի տասը զոհերի արյունը:
– Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթներում անխնա քննադատության է ենթարկում Արևմուտքին` ավելի շատ հակվելով դեպի Ռուսաստան: Սակայն վերջինիս կողմից անթաքույց պատասխան ազդակներ դեռևս չենք տեսնում: Ի՞նչ կասեք այդ մասին:
– Այս իշխանությունները ոչ միայն Ռուսաստանի կողմից են ներդրվել, այլ նաև Արևմուտքի: Արևմուտքը փակեց իր աչքերը տեղի ունեցածի նկատմամբ. աննախադեպ դեպք էր, երբ ԱՄՆ նախագահը հանդիպեց չընտրված նախագահի հետ: Մեծ իմաստով, կարելի է ասել, որ Ռուսաստանն ավելի ազնիվ է, որովհետև ինքն այդպիսին է, ինքը ձև չի անում, թե ժողովրդավար է, իսկ Արևմուտքը առավոտից երեկո խոսում է մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից և միևնույն ժամանակ քիչ է` հանդուրժում է, նաև կանգնում է Հայաստանի իշխանությունների կողքին: Լիովին հասկանալի է մեր նախագահի քննադատությունը Արևմուտքին, քանզի ինքը իր խառնվածքով ժողովրդավար է, հումանիստ: Բայց մյուս կողմից` նա քաղաքական գործիչ է և պարտավոր է պրագմատիկ քայլեր անել, իսկ այսօրվա կյանքը ցույց է տալիս, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում շատ հարցերի լուծմանը տիրապետում է Ռուսաստանը: Ուրեմն մենք պարտավոր ենք սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ, և ես համոզված եմ, որ այն, ինչ անում է մեր իշխանությունը այնքան ապաշնորհ է, որ նույնիսկ իրեն օժանդակողներին է հակասող քայլեր արել: Երբ դու դրածո ես, չես կարող քեզ թույլ տալ քցես, խաբես քո աջակիցներին, բայց մեր իշխանություններն այնքան հեռու են բարոյական նորմերից, որ միայն նրա համար, որ իրենց աթոռը պահեն, պատրաստ են բոլորին «քցել»: Մեր իշխանությունները մի օր քցվում են Արևմուտքի ոտքի տակ, մի օր` Ռուսաստանի: Եվ ակնհայտ է, որ թե՛ Ռուսաստանի և թե՛ Արևմուտքի շահերը մեկ այս, մեկ այն կողմ գցվող իշխանությունների հետ հակասելու են, դա են վկայում այսօրվա միջազգայնորեն հայտնի քրեական գործերը:
– Այսօր բոլորը սպասում են դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին: Պարոն Գիմիշյան, Ձեր գնահատմամբ, եթե, այդուամենայնիվ, որևէ փաստաթուղթ ստորագրվի, որը կվտանգի Ղարաբաղի անկախությունը, հնարավո՞ր է Հայաստանում այնպիսի մի իրավիճակի առաջացում, որը կարող է իշխանափոխության հիմք դառնալ:
– Կոնգրեսը Աստանայի հետ մեծ հույսեր չի կապում. դա հերթական միջոցառումն է, պարզապես մենք մտավախություններ ունենք Աստանայի հետ կապված: Մեզ համար մի բան է հստակ` չի կարելի միակողմանի զիջումների գնալ, դա ուղղակի դավաճանություն է: Մենք փոխզիջումների կողմնակից ենք, որովհետև ուզում ենք, որ Ղարաբաղի խնդիրը լուծվի: Այսօրվա իշխանությունները, հայտնվելով ծանրագույն վիճակում, բազմաթիվ քաղաքական ճնշումների ներքո հնարավոր է, որ միակողմանի զիջումների գնան, ինչի դեմն առնելու համար պետք է անմիջապես փոխել իշխանությունը, չի կարելի թույլ տալ, որ Ղարաբաղի գոյություն ունեցող ստատուս քվոն խախտվի: Ես լավատես եմ և միանշանակ համոզված եմ, որ երբ Կոնգրեսը որոշում կայացրեց, որ վերջ, բավական է, ողջ ժողովուրդը մեկ մարդու պես կանգնելու է: Աստված չտա, որ գա այդ ֆորսմաժորային իրավիճակը, բայց այդ տարբերակը բացառել չի կարելի, պարզապես Կոնգրեսի խնդիրն է այնպես անել, որ այդ իրավիճակը նվազագույնս ազդի Հայաստանի և Ղարաբաղի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում