Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Աննախադեպ ցուցանիշ հայկական բասկետբոլում

Հայկական սպորտում հավաքականների մակարդակով մրցելույթների քանակով 2017 թվականն աննախադեպ է լինելու: Մասնավորապես, բասկետբոլի միանգամից 6 հավաքականներ մասնակցելու են ընտրական մրցաշարերի:

Նշենք, որ բացառությամբ ֆուտբոլի՝ բասկետբոլը միակ մարզաձևն է, որ ներկայանում է տարատեսակ միջազգային մրցաշարերի և հաջողություններ արձանագրում: Այսօր արտերկրում հանդես են գալիս մեծ թվով հայազգի բասկետբոլիստներ, որոնց ազգային տարբեր տարիքային հավաքականներ ներգրավելով մեր երկրում՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ոչ միայն մեծացնում է հետաքրքրությունն այս մարզաձևի նկատմամբ, այլև մասսայականացնում այն: Տարբեր հետազոտությունների արդյունքներով՝ այսօր բասկետբոլը մասսայականության ցուցանիշով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ առջևում թողնելով միայն շախմատը և ֆուտբոլը:

Ինչևէ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում լուրջ աշխատանքներ են տարվում ընթացիկ տարվա մրցույթներում պատշաճ կերպով ներկայանալու և հաջող արդյունքներ ցույց տալու համար:

«Տղամարդկանց 16 տարեկանների հավաքականի կորիզը կազմելու են հայկական պատանեկան ակումբներում հանդես եկող բասկետբոլիստներ: Կլինեն նաև 5-6 խաղացողներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, որոնք ևս ազգությամբ հայ են: 16 տարեկանները հանդես են գալու C դիվիզիոնում, որտեղ 10 հավաքականների պայքարում փորձելու են նվաճել ոսկե մեդալները: Պետք է նշել, որ այս դիվիզիոնում է հանդես գալիս նաև Ադրբեջանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

Այս մրցաշարը կկայանա Անդորրայում հուլիսի 23-ից 30-ը: Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը ևս կմասնակցի C խմբի մրցաշարին, որը տեղի կունենա հուլիսի 4-ից 9-ը Կիպրոսում: Մեր զրուցակիցը նշեց, որ 18 տարիքային հավաքականի կորիզը կազմելու են արտասահմանում հանդես եկող հայ բասկետբոլիստները: Նրանք դարձյալ հիմնականում ԱՄՆ-ից են և Ռուսաստանից: Կլինեն նաև 3-4 տեղացի բասկետբոլիստներ:

Արտասահմանում խաղացող լեգեոներներով է կազմված նաև Հայաստանի երիտասարդական (մինչև 20 տարեկաններ) հավաքականը, որն, ի դեպ, բավական ուժեղ կազմ ունի: Այս հավաքականի մոտ 10 խաղացողներ հանդես են գալիս ԱՄՆ-ի ուսանողական լիգաներում: Մինչև 20 տարեկանների հավաքականը հանդես կգա B դիվիզիոնում, որտեղ շատ լուրջ մրցակցություն է սպասվում: Մասնակիցների թվում են Ռուսաստանի, Խորվաթիայի նման հզոր բասկետբոլային երկրներ: Հուլիսի 14-ից 23-ը Ռումինիայի Օրադեա քաղաքում կայանալիք առաջնությունում Հայաստանը հանդես է գալու Ա ենթախմբում, որտեղ փլեյ-օֆի ուղեգրի համար պայքարելու է Բելգիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Բելառուսի և Մալթայի հավաքականների հետ:

2017-ի գլխավոր իրադարձությունը, ինչ խոսք, կլինի Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությունը աշխարհի 2019 թվականի առաջնության ընտրական 1-ին փուլին, որի հանդիպումները կսկսվեն օգոստոսի 3-ին: Հայաստանն ընդգրկված է Ա ենթախմբում, որտեղ մրցելու է Բոսնիայի, Շվեդիայի և Սլովակիայի հավաքականների հետ: Նազարյանի խոսքով՝ խմբի ֆավորիտը աստղային կազմ ունեցող Բոսնիան է, որը խաղացողներ ունի նաև NBA-ում:

Այս թիմերի պայքարում առաջին 2 հորիզոնականներում հայտնված թիմերը դուրս կգան A դիվիզիոն, որտեղ կպայքարեն եզրափակիչ փուլի ուղեգրերի համար: Խմբից դուրս չեկածները հետագայում ելույթ կունենան B դիվիզիոնում:

Ինչ վերաբերում է կանանց բասկետբոլին, ապա այս ասպարեզում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 և մինչև 18 տարեկանների հավաքականները, որոնք հանդես կգան C դիվիզիոններում: Հիշեցնենք, որ 2016 թվականին մինչև 18 տարեկանների Հայաստանի ընտրանին դարձել է C դիվիզիոնի հաղթող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում