Ինչպես այսօր գրում են արևմտյան լրատվամիջոցները, որոնց տրամադրության տակ է հայտնվել ՄԱԿ-ում Սիրիայի հարցով նոր բանաձևի սևագիր տարբերակը, նրանում չկան պատժամիջոցներ կիրառելու և ռեժիմի դեմ միջազգային ուժի կիրառման մասին դրույթներ:
Հայտնի է, որ փաստաթուղթը ներկայացրել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Պորտուգալիան: Փաստաթղթի հեղինակները փորձել են օգտագործել հնարավորինս մեղմ ձևակերպումներ, քան դա եղավ Լիբիայի դեպքում, քանի որ վտանգ կա, որ Ռուսաստանը կարող է օգտագործել Անվտանգության խորհրդում իր ունեցած վետոյի իրավունքը և տապալել բանաձևը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Միացյալ Նահանգներում ընդհանրապես դեմ են այսպիսի բանաձևի ընդունմանը կամ այն հնարավորությանը, որ բանաձևը կարող է տապալվել, քանի որ կարծում են, որ Սիրիայի իշխանությունները կարող են օգտվել այն փաստից, որ միջազգային հանրությունը չի կարողանում միասնական դիրքորոշմամբ հանդես գալ Սիրիայի ռեժիմի կողմից կիրառվող բռնությունների հարցում: