Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

TED Talks. Դիանա Լաուֆենբերգ. «Ինչպե՞ս սովորել սխալներից»

Երկար ժամանակ է, ինչ դասավանդում եմ և դրա շնորհիվ ձեռք եմ բերել երեխաների և ուսուցման մասին գիտելիքների մի ամբողջ համակարգ և իրոք կցանկանաի, որ ավելի շատ մարդիկ գաղափար ունենան աշակերտների ներուժի մասին: 1931-ին իմ տատիկը` նեքևից ձախ հատվածում, ավարտել է ութերորդ դասարանը: Նա գնում էր դպրոց` տեղեկատվություն ստանալու, քանի որ դա էր տեղեկատվության միակ աղբյուրը: Այն գրքերի մեջ էր, ուսուցչի գլխում, և նա պետք է գնար այնտեղ տեղեկատվություն ստանալու նպատակով, քանի որ սովորելու կարգն այդպիսին էր: Արագ անցում կատարենք հաջորդ սերնդին. սա Oak Grove –ն է `մեկ դասասենյակով դպրոց, ուր հաճախել է իմ հայրը: Եվ նա նույնպես պետք է գնար դպրոց`ուսուցչից տեղեկատվություն ստանալու համար, » և տանելու այն իր հետ, քանի որ այդ ձևով էր տեղեկատվությունը փոխանցվում ուսուցչից աշակերտին և հետո կիրառվում կյանքում : Երբ երեխա էի, մեր տանը ունեինք հանրագիտարանների մի քանի հատորներ: Դրանք գնել էին իմ ծնվելու առաջին տարվա ընթացքում, և դա հիանալի էր, քանի որ ես ստիպված չէի գրադարան գնալ տեղեկատվություն ստանալու համար: Տեղեկատվությունը իմ տանն էր, և դա հիանլի էր:Սա տարբերվում էր այն ամենից, ինչ արել են նախորդ երկու սերունդները, և դա փոխեց իմ տեղեկատվություն ստալանու ձևը, թեկուզև շատ քիչ: Եվ տեղեկատվությունը ավելի մոտ էր ինձ:Այն հասանելի էր ինձ:

Այն ժամանակահատվածում, երբ ես ավագ դպրոցի աշակերտ էի և երբ սկսեցի դասավանդել,մենք ակնհայտորեն տեսնում ենք համացանցի առկայությունը: Հենց այն պահից, երբ համացանցը սկսեց կիրառվել որպես կրթական գործիք, ես ճամփա ընկա Վիսկոնսինից դեպի Կանզաս` փոքրիկ քաղաք Կանզաս, որտեղ ինձ հնարավորություն ընձեռվեց դասավանդելհրաշալի, փոքրիկ քաղաքի` Կանզասի համայնքային դպրոցներից մեկում որտեղ դասավանդում էի իմ սիրելի առարկան` «Ամերիկյան կառավարությունը»: Իմ առաջին տարվա ընթացքում ամեն ինչ պարզապես հրաշալի էր. դասավանդում էի «Ամերիկյան կառավարություն» առարկան ու բավականություն էի ստանում քաղաքական համակարգից: Սակայն 12-րդ դասարանի երեխաները այդքան էլ ոգևորված չէին Ամերիկյան կառավարության համակարգով: Տարի երկրորդ. մի քանի նոր բան էի սովորել. պետք է փոխեի մարտավարությունս: Եվ ես մի իրական խնդրի առաջ կանգնեցրի նրանց` թույլ տալով, որպեսզի նրանք ինչ-որ բաներ էլ ինքնուրույն սովորեն: Ես նրանց չասացի, թե ինչ անեն, կամ ինչպես դա անեն: Ես մի խնդիր դրեցի նրանց առջև, որի պահանջն էր ընտրությունների համաժողով ստեղծել իրենց սեփական համայնքում:

Նրանք պատրաստում էին թռուցիկներ, զանգահարում էին հիմնարկներ, ստուգում էին ժամատախտակները, հանդիպում էին քարտուղարուհիների հետ: Նրանք պատրաստեցին ընտրությունների մասին բրոշյուրներ, որ ամբողջ քաղաքը ավելի շատ տեղեկություն ունենա իրենց թեկնածուների մասին: Նրանք հրավիրում էին բոլորին դպրոց երեկոյան ժողովի, որը կառավարության և քաղաքականության մասին էր, այն մասին էր, թե արդյոք փողոցները լավ վիճակում են գտնվում թե ոչ. նրանք իսկապես իրականացրին այս գործնական ուսուցումը:Ավելի տարեց ուսուցիչները` ավելի փորձառուները, ինձ էին նայում ու ասում. «Օ՜, ահա և նա՜: Շա՜տ հուզիչ է.ջանք ու եռանդ չի՛ խնայում գործն ավարտին հասցնելու համար»: (Ծիծաղ) «Դեռ գլխի գալիքը չգիտի՛»: Բայց ես գիտեի, որ երեխաները կգան, հավատում էի դրան: եվ ամեն շաբաթ նրանց ասում էի, թե ինչ եմ ես նրանցից ակնկալում: Եվ այդ երեկո բոլոր 90 երեխաները`պատշաճ հագնված, կատարեցին իրենց աշխատանքը ` ամբողջովին ղեկը վերցնելով իրենց ձեռքը: Ինձ մնում էր նստել ու դիտել: Դա նրանց գործն էր:Դա գործնական էր: Դա իրական էր:Դա նրանց համար մեծ նշանակություն ուներ: Եվ նրանք առաջ կգնան:

Կանզասից ես գնացի գեղեցիկ Արիզոնա, որտեղ մի քանի տարի դասավանդեցի Ֆլագստաֆում`այս անգամ միջնականգ դպրոցի աշակերտներին: Բարեբախտաբար, ստիպված չէի դասավանդել «Ամերիկյան կառավարություն» առարկան: Կարողացա դասավանդել նրանց ավելի հետաքրքիր առարկա` աշխարհագրություն: Կրկին սրտի թրթիռով սպասում էի նոր բաներ սովորելուն: Բայց հետաքրքրականն Արիզոնայում իմ աշխատանքի մասին այն էր, որ ես իսկապես ունեի ընտրված աշակերտների մի արտակարգ խումբ, որի հետ աշխատելու էիիսկական հանրային դպրոցում: Եվ մենք պետք է որսայինք այն պահերը, որտեղ մեզ կտրվեր այդ հնարավորությունները: Եվ հնարավորություններից մեկն այն էր, որ մենք պետք է գնայինք և հանդիպեինք Պաուլ Ռուսեսաբագինաին, ով այն ջենտլմենն է, ում նախատիպով նկարահանվել էր “Hotel Rwanda” ֆիլմը: Եվ նա պատրաստվում էր ելութ ունենալ մեր հարևանությամբ գտնվող ավագ դպրոցում: Մենք կարող էինք քալելով գնալ այնտեղ: Նույնիսկ չպետք է վճարեինք ավտոբուսների համար: Ոչ մի բանի համար գումար չէր պահանջվում: Հիանալի էքսկուսիա:

Բայց խնդիրն նրանում էր, թե ինչպես խոսել յոթերորդ և ութերորդ դասարանի երեխաների հետ, և ինչ մոտեցում ցուցաբերել խնդրին, որ այն լինի պատասխանատու և հարգալից, և, որ նրանք կարողանան գլուխ հանել ամենից: Եվ այսպես, ընտրեցինք Պաուլ Ռուսեսբագինային`որպես մի ջենտլմենի օրինակի, ով միայն օգտագործում էր իր կյանքը դրական որևէ բան անելու համար: Հետո ես շահագրգռեցի երեխաներին, որ ընտրեն որևէ մեկին իրենց կյանքից կամ իրենց սեփական պատմությունից կամ իրենց սեփական աշխարհից, այնպիսի մեկին, ով նման բան էր արել: Խնդրեցի նրանց, որ մի կարճ ֆիլմ նկարեն դրա մասին: Առաջին անգամ էր, որ մենք դա անում էինք: Ոչ ոք չգիտեր ինչպես ստեղծել այդ կարճամետրաժ ֆիլմերը համակարգչով, բայց նրանք ջանում էին: Եվ ես նրանց ասացի, որ իրենց սեփական ձայնը օգտագործեն ֆիլմում: Դա հայտնության ամենատպավորիչ պահն էր, երբ դու խնդրում ես երեխաներին, որ օգտագործեն իրենց սեփական ձայնը և խնդրում ես, որ խոսեն իրենք իրենց անունից. ինչ են նրանք ցանկանում ասել: Հանձնարարության վեջին հարցը հետևյալն է.«Ինչպե՞ս եք դուք նախատեսում ապրել ձեր կյանքը` այլ մարդկանց վրա դրական ազդեցություն ունենալու համար»: Այն ինչ երեխաներն են ասում, երբ դուք խնրում եք նրանց պատմել դրա մասին և համբերատար լսում եք, արտասովոր է:

Արագ անցում կատարենք Պենսիլվանիա, որտեղ ես գտնվում եմ այսօր: Ես դասավանդում եմ Գիտության առաջնորդության ակադեմիայում` համագործակցային դպրոց, որը գտնվում է Ֆրանկլինի անվան Ինստիտուտի և Ֆիլադելֆիայի դպրոցական թաղամասի միջև: Մենք ավագ դպրոց ենք, և մեր ուսումնական մեթոդները միանգամայն այլ են: Ես հիմնականում տեղափոխվեցի այնտեղ, որպեսզի լինեմ մի մասը այն կրթական միջավայրի, որը հաստատում էր երեխաների ուսուցման ինձ ծանոթ ձևը, և, որը իսկապես ուզում էր պարզել, թե ինչն էր հնարավոր, երբ դուք ցանկանում եք ազատվել անցյալի որոշ հայացքներից, տեղեկատվության սակավությունից, երբ իմ տատիկն էր դպրոց հաճախում, և, երբ իմ հայրիկն էր դպրոց հաճախում, և նույնիսկ, երբ ես էի դպրոցում, և մինչ այն պահը, երբ մենք ունեցանք տեղեկատվության ավելցուկ: Այսպիսով, ի՞նչ եք դուք անում, երբ ձեր շուրջ բոլորը տեղեկատվություն է: Ինչու՞ եք երեխաներին ուղղարկում դպրոց, եթե նրանք այլևս այդտեղից տեղեկատվություն ստանալու կարիք չունեն:

Ֆիլադելֆիայում մենք ունենք համակարգչային <> անվամբ ծրագիր. երեխաները ամեն օր բերում են համակարգիչները իրենց հետ տանում են տուն` ձեռք բերելով տեղեկատվություն ստանալու հնարավորություն: Եվ ահա այն միտքը, ինչի հետ պետք է հաշտվեք, երբ ձեզ տրված լինի այն գործիքը, որով կարող եք ապահովել աշակերտներին տեղեկատվությանբ, այն է, որ պետք է հաշտվեք այն մտքի հետ որ երեխաները կարող են ձախողվել` որպես ուսուցման գործընթացի մի մաս: Այժմ կրթական ոլորտում մենք գործ ունենք մի մոլուցքի` մեկ ճիշտ պատասխանի մշակույթի հետ, որը ճշգրտորեն կարող է վերածվել բազմակի ընտրությամբ տեստի, և ես այտեղ եմ, որ կիսվեմ ձեզ հետ. դա կրթություն չէ: Ամենևին ճիշտ չէ խնդրել,պահանջել, որ երեխաները երբեք չսխալվեն: Միշտ ճիշտ պատասխան տալու խնդրանքը թույլ չի տալիս նրանց սովորել: Այսպիսով, մենք կազմեցինք այս նախագիծը, և սա այդ նախագծի նմուշներից մեկն է: Ես դրանք գրեթե երբեք ցույց չեմ տալիս ձախողման մտքի պատճառով:

Իմ աշակերտները կազմեցին այս տեղեկատվական գրաֆիկները` որպես մի ամբողջական նախագիծ, որը մենք որոշել էինք իրականացնել տարվա վերջին` արձագանքելով նավթի արտահոսքի թեմային: Հանձնարարեցի նրանց, որ վերցնեն առկա օրինակներ գոյություն ունեցող տեղեկատվական գրաֆիկներից, որոնք գյություն ունեն զանգվածային լրատվամիջոցներում, և ուսումնասիրեն դրա հետաքրքիր բաղադրիչները և ստեղծեն իրենց սեփական օրինակը` հիմնվելով ամերիկյան պատմության մեկ այլ տեխնածին աղետի վրա: Եվ այս ամենն անելու համար նրանք ունեին հստակ չափանիշներ: Աշխատանքը նրանց համար փոքր-ինչ անսովոր էր, քանի որ մինչ այդ նման բան չէինք արել, ու նրանք հստակ չէին էլ պատկերացնում` ինչպես պետք է աշխատեին: Նրանք կարող են խոսել շատ սահուն, կարող են գրել շատ-շատ լավ, բայց հենց խնդրում ես, որ մտքեր փոխանակեն ոչ սովորական ձևով, մի փոքր դժվարանում են: Բայց ես հատկացրի նրանց մի սենյակ, որ ուղղակի դա անեն: Գնացե՛ք, ստեղծե՛ք: Գնացե՛ք, գլու՛խ բերք: Եկեք տեսնենք, թե ինչի ենք մենք ընդունակ: Եվ աշակերտը, ով մշտապես լավագույն արդյունքն էր ցույց տալիս, ևս չհիասթափեցրեց: Դա արվեց մոտ 2-3 օրվա ընթացքում: Եվ սա հետևողականորեն աշխատող աշակերտի ներկայացրած արդյունքն է:

Եվ երբ երեխաները իրենց տեղը գրավեցին, հարցրի. «Ու՞մն է ամենալավը»: Եվ նրանք անմիջապես պատասխանեցին.«Ահա, ա՜յն մեկը: Առանց որևէ բան կարդալու: Ահա, ա՜յն մեկը»:Եվ ես ասացի.«Լավ, իսկ ինչո՞վ է այն լավը »: Եվ նրանք պատասխանեցին. «Օ՜, ձևավորումն է լավը, և նա հաջող գույներ է օգտագործում: Եվ դրա մեջ կա մի ինչ-որ…»: Եվ նրանք մեր կատարած ամողջ գործընթացը բարձրաձայն պատմեցին: Եվ ես ասացի . «Այժմ կարդացե՛ք դա»:Իսկ նրանք. «Օ՜, այ դա այդքա՜ն էլ լավ միտք չէ »: Հետո անցանք հաջորդին. այն չուներ լավ դիտողական պարագաներ, բայց լի էր տեղեկատվությամբ, և մի ժամ պահանջվեց ուսումնական գործընթացի մասին խոսելու համար, որովհետև կարևոր չէր` այդ գործընթացը կատարյալ է, թե ոչ, կամ արդյոք դա այն էր, ինչ ես կարող էի ստեղծել: Իրականում այն ստիպում էր երեխաներին ինքնուրույն ստեղծագործել, հետևաբար նաև ձախողվել, մշակել սխալներն ու դրանցից սովորել: Եվ երբ այս տարի մենք հերթական անգամ անենք դա իմ դասին, նրանք ավելի լավ արդյունք ցույց կտան, քանի որ ուսուցումը պետք է ներառի ձախողման մի որոշ մաս,ինչն էլ ուսուցողական է այս գործընթացում:

Միլիոնավոր նկարներ կան, որ ես կարող էի ցույց տալ և ստիպված էի մեծ ուշադրությամբ ընտրել. սա իմ սիրած նկարներց մեկն է ` պատկերված են սովորող աշակերներ, պատկերված է այն, թե ինչին կարող էր նմանվել ուսուցումը այն մթնոլորտում, որտեղ մենք դեմ ենք այն գաղախարին, թե երեխաները պետք է հաճախեն դպրոց տեղեկատվություն ստանալու համար.փոխարենը պետք է հարցնենք նրանց, թե ինչ կարող են անել դրանով: Իսկապես շատ հետաքրքիր հարցեր տալ նրանց: Նրանք չեն հիասթափեցնի: Ասացեք նրանց, որ գնան տարբեր տեղեր, ինքնուրույն ուսումնասիրություններ կատարեն, իրական փորձ ձեռք բերեն ուսուցման մեջ, խաղան, հետազոտություններ կատարեն: Սա իմ սիրած նկարներից մեկն է. այն նկարվել է երեքշաբթի օրը, երբ խնդրեցի աշակերտներին գնալ ընտրական տեղամասեր: Սա Ռոբին է և քվեարկության իր առաջին օրը, նա ուզում էր կիսվել ամբողջ աշխարհի հետ և անել դա: Բայց սա նույնպես ուսուցում է, որովհետև մենք խնդրեցինք նրանց գնալ իրական վայրեր:

Հիմնական միտքն այն է, որ եթե մենք շարունակենք վերաբերվել կրթությանը որպես մի երևույթի, որի իմաստն է դպրոց հաճախել տեղեկատվություն ստանալու և ոչ թե փորձ ձեռք բերելու, ուսանողներին քաջալերելու և ձախողումը ընդունելու համար, մենք չենք հասնի մեր նպատակին: Եվ այն, ինչի մասին բոլորը խոսում են այսօր, անհնար կլինի, եթե մենք շարունակենք ունենալ նման կրթական համակարգ, որը չի գնահատում այս չափանիշները.որովհետև մենք առաջ չենք գնա ստանդարտացված տեստերով, մեկ ճիշտ պատասխանի մշակույթով: Մենք գիտենք` ինչպես բարելավել վիճակը, և դա անելու ժամանակն արդեն եկել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում