Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Մարդուն տանողը ինքնադրսևորման հեռանկարն է»

– Պարոն Պասկևիչյան, գուցե շատ կտրուկ հնչի, բայց հիմա առավել քան երբևէ անընդհատ խոսվում է այն մասին, որ երկիրը գնում է կործանման: Համաձա՞յն եք այդ կարծիքի հետ:
– Համամիտ լինել-չլինելուց առաջ ասեմ, որ ինձ համար նման տեսակետ լսելը ցավալի է: Ուրիշ բան, որ երկրում առկա քաղաքական, տնտեսական համակարգն է գնում կործանման, և այդ կործանման ախտանշանները շատ վաղուց տեսանելի են: Այդ ախտանշանները միշտ կապում եմ 2007-ի խորհրդարանական ընտրությունների հետ: Հատկապես այդ ընտրություններից հետո պարզ դարձավ, որ մեր երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական կարգը գնում է որոշակիորեն կործանման: 2007-ի սեպտեմբերին, Տեր-Պետրոսյանի հայտնվելով, որոշակի հույս ծագեց, որ ընտրություններով հնարավոր կլինի հաղթահարել և կասեցնել այդ կործանումը: Սակայն համակարգի տերերը այնքան համառ և պնդաճակատ գտնվեցին, որ ամեն գնով պահեցին իշխանությունը, և այդ փլուզման պրոցեսը մինչև այսօր շարունակվում է: Ես ավելի հակված եմ ոչ թե փլուզում, կործանում բառերը օգտագործելու, այլ ատրոֆիա տերմինը, որը, փաստորեն, ներսից կատարվող փտման պրոցեսն է:
– Պարոն Պասկևիչյան, թեև դուք նշում եք, որ կործանման ախտանշանները վաղուց կային, սակայն այսպիսի մշակութային քաոս երբևէ չի եղել: Հիմա ՆՓԱԿ-ի շենքը կառավարությունը տալիս է քաղաքապետարանին: 18 տարվա կյանք ունեցող մշակութային կենտրոնը փակման վտանգի տակ է, մյուս կողմից էլ` դելֆինարիում են կառուցում Պանթեոնի հարևանությամբ:
– Սա օրինաչափ է, որովհետև մշակույթի զարգացումը, այն էլ նորարար փորձառական մշակույթի զարգացումը որոշակի պայմաններ է պահանջում, սա չի կարող զարգանալ բռնապետական երկրում, չի կարող զարգանալ մի երկրում, որտեղ գլխավոր խմբագիրը բանտում է նստած, այդ գլխավոր խմբագրին էլ բանտում անհանգստացնում են, որպեսզի նա հանկարծ բանտից դուրս հոդված չուղարկի:
Ինչ վերաբերում է ՆՓԱԿ-ին` երբ 92-ին ՆՓԱԿ-ը ստեղծվում էր, Էդուարդ Պալասանյանի հետ աշխատում էինք նույն տեղում` «Հայաստան» համահայկական հիմնադրամում, և ես ականատես եմ եղել, թե ինչպես էր այն ստեղծվում: Շատ տարօրինակ էր, որ երբ այդ տարիներին ճգնաժամ էր, պատերազմ էր, երբ մարդիկ հաց չունեին, մի տեսակ խելագարություն էր թվում նորարար փորձառական արվեստի կենտրոն ստեղծելու գաղափարը, դրա համար շենք հատկացնելը, բայց դա գալիս էր նրանից, որ համակարգը լիբերալ էր, հասկանում էր ինքնադրսևորման կարևորությունը: Հասկանում էր, որ ինքնարտահայտվելու ամենամեծ հնարավորությունը հարթակներն են, այն հարթակները, որտեղ արվեստագետը հնարավորություն ունի ինքնարտահայտվելու:
Այսօր արգելվել է ադրբեջանական ֆիլմերի փառատոնը. սա համարում եմ մեծագույն ամոթ, մարդիկ կամավոր իրենց հավասարեցնում են ադրբեջանցիների մակարդակին: Այսպիսի փառատոներ արգելելը, կենտրոններ փակելը հանգեցնում է նրան, որ մշակույթը ինքնարտահայտվելու տեղ չունի, իսկ մշակույթը դինամիկ, կենսունակ պրոցես է:
– Ստացվում է` արվեստ այս երկրին ընդհանրապես պետք չէ՞:
– Չէ, պարզապես իրենք հարմարեցնում են իրենց մենթալիտետի, տեսլականի հետ: Տեսեք, երբ կար «Հայարտը», երբ այնտեղ էին Ռուբեն Արևշատյանը, Նազարեթ Կարոյանը, լուրջ գործունեություն էր իրականացվում: Բայց երբ «Հայարտը» տվեցին քաղաքապետարանին, ոչ մեկը չի կարող ասել` այնտեղ ինչ է կատարվում: Ժամանակակից արվեստի թանգարանն էլ Լևոն Իգիթյանն է տնօրինում, որը թանգարան է, ուրիշ ոչինչ:
– Այսինքն` մտահորիզոնի նեղ լինե՞լն է պատճառը, որ արվեստին այսքան քիչ տեղ են հատկացնում:
– Իրենց համար պրոցեսը պրոցեսի բացակայությունն է, իրենց համար ընտրությունը ընտրության բացակայությունն է, իրենց համար ժողովրդավարությունը ժողովրդավարության բացակայությունն է: Ցանկացած բանի բացակայությունն է իրենց տեսլականը: Այն, ինչ ստացել էր 2008-ին Սերժ Սարգսյանը, իր կարծիքով, դա էր ժողովրդավարությունը, բայց իրականում դա ժողովրդավարության բացակայությունն էր: Իսկ երբ մարդիկ ազգային մշակույթից են խոսում, դա նույնպես մշակույթի բացակայություն է:
– Մեր զրուցակիցներից ֆրանսիացի Լողելին Քյոնիգը այն կարծիքին է, որ մեզանում իշխանությունների կողմից մեծ տեղ է տրվում ազգային մշակույթին, նույն ազգային երգին, քոչարուն, դուդուկին:
– Իշխանությունը արվեստի մեջ տեղ է տալիս այն ամենին, ինչ կիրառելի է որոշակի իրավիճակներում: Այսինքն` երգի-պարի անսամբլ. դա միշտ պետք է գալիս Ազատության հրապարակը շրջափակելու համար, այնինչ իրական արվեստը Հայաստանում գոյություն չունի կամ գործում է Հայաստանից դուրս:
– Եթե այսպես գնա, այս տարի էլ 70.000 մարդ արտագաղթի է դիմում, կարելի է ասել, որ մի քանի տարի հետո աբորիգեն կդառնա այս ժողովուրդը:
– Չէ, համաձայն չեմ, որովհետև այստեղ մնում են մարդիկ, ովքեր սիրում են այս բնանկարը, իսկ այն մարդիկ, ովքեր կապված են բնանկարին, ստեղծագործական վիճակ են ունենում: Իհարկե, շատ ցավալի է, որ մարդիկ գնում են, բայց մնան ի՞նչ անեն: Ըստ իս` հիմնականում արտագաղթը կապված է ինքնադրսևորման հետ, որովհետև, վերջին հաշվով, գնացողը ունի նաև որոշակի սոցիալական բավարար պայմաններ, ինքը գնում է ինքնադրսևորվելու: Այդտեղից կարելի է եզրակացնել, որ մարդուն տանողը սոցիալական վիճակը չէ, մարդուն տանում է ինքնադրսևորման հեռանկարը:
– Ելքը էլի համակարգային փոփոխություննե՞րն են:
– Իհարկե, որովհետև ասել, որ այս համակարգը իդեալներ, գաղափարախոսություն չունի, սխալ է, իրականում ունի, բայց դրանք սխալ իդեալներ և սխալ գաղափարախոսություն են: Օրինակ բերեմ. մի քանի տարի առաջ ստեղծեցին մշակութային «Արարատ» հեռուստաալիքը, հիմա վերցրեցին և տալիս են «Շողակաթին»: Շատ բարձր գնահատելով «Շողակաթի» աշխատակազմը, մեծ հարգանք ունենալով այդ հեռուստաընկերության հանդեպ, ես դրա մեջ վտանգ եմ տեսնում. մշակութային ալիքը դառնալու է հոգևորականության հերթական գործիք: Ի՞նչ է նշանակում պետության մշակութային հանրային ալիքը տալ եկեղեցուն. նշանակում է տոտալ տաբուներ բազմաթիվ թեմաների, բազմաթիվ երևույթների վրա: Սա նշանակում է ամբողջովին հեռուստաընկերությունը եկեղեցու իշխանության տակ է ընկնում:
– Քանի որ հեռուստաընկերությունից խոսք գնաց, «Ա1+»-ի հնարավոր հաղթանակ պատկերացնո՞ւմ եք արդյոք:
– Ո՛չ, այդպիսի հրաշք հնարավոր չէ, «Ա1+»-ը չի բացվելու: Շատ հնարավոր է` իրենք եվրոպացիների հետ առևտրի մեջ մտնեն, քաղբանտարկյալների մի մասին բաց թողնեն, բայց այդ հեռուստաընկերությունը չեն բացի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում