Դոնեցկի «Շախտյոր»-ը Ուկրաինայի գավաթի խաղարկության եզրափակիչում 2:0 հաշվով առավելության հասավ իր ամենասկզբունքային մրցակցի` Կիևի «Դինամո»-ի նկատմամբ ու նվաճեց հերթական տիտղոսը:
Ուկրաինայի առաջնության 27-րդ տուրի «Դինամո»-ի հետ հանդիպման համեմատ Միրչա Լուչեսկուն մեկնարկային կազմում միանգամից 5 փոփոխություն էր կատարել:
Չնայած Հենրիկ Մխիթարյանն էլ էր ընդգրկվել այդ փոփոխությունների մեջ, այնուամենայնիվ Հայաստանի հավաքականի առաջատարը մասնակցեց հանդիպմանը` 80-րդ րոպեին փոխարինելով Ժադսոնին:
Գոլերի հեղինակներ դարձան Էդուարդոն (64 ր.) և Ադրիանոն (87 ր.):
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Հենրիկ Մխիթարյանը «Շախտյոր»-ի հետ նվաճել էր իր առաջին մրցանակը` հռչակվելով Ուկրաինայի չեմպիոն:










































