Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ, Transparency International միջազգային կազմակերպությունն Ադրբեջանում ներդնելու է հակակոռուպցիոն նոր նախագծեր: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Transparency International-ի նախագծերի համակարգող Ջեյհուն Աթաևը:
Վերջինիս խոսքերով, 2005 թվականից իրականացվել են մեծ քանակությամբ նախագծեր, որոնք ուղղված են իրավական օգնության ցուցաբերմանն ու հասարակական շահերի պաշտպանությանը:
Պլանավորված ապագա նախագծերը նվիրված են լինելու կոմունալ հատվածում, սոցիալական պաշտպանության ու թոշակային ծախսերի ոլորտներում կոռուպցիոն փաստերի ուսումնասիրմանը:
Հիշեցնենք, որ տարբեր երկրներում կոռուպցիայի մակարդակը բնորոշող Transparency International կազմակերպության ցանկում տեղ գտած 178 երկրների թվում Ադրբեջանը զբաղեցրել է 134-րդ տեղը, ինչն առաջին հերթին վկայում է այն մասին, որ երկրի հումքային հարստությունն առաջին հերթին բաժին է ընկնում այդ երկրի իշխանական ընտրանուն:









































