Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Շախմատային քայլ, որով Մխիթարյանը քանդեց Անգլիայի չեմպիոնի պաշտպանությունը

Հունվարի 10-ին կայացած Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին մրցավեճում «Մանչեսթեր Յունայթեդը» շնորհիվ կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի և Խուան Մատայի գերազանց խաղի 2:0 հաշվով առավելության հասավ «Հալ Սիթիի» նկատմամբ: Ավելի ստույգ՝ առանց թիմի առաջատար Զլատան Իբրահիմովիչի վերոնշյալ հանդիպման հաղթաթուղթը դարձավ Պոգբա-Մխիթարյան-Մատա խաղային եռյակը: Հենց Մխիթարյանի փոխանցումից հետո Մատան բացեց հաշիվը՝ սկիզբ դնելով հաղթանակին:

Ի տարբերություն վերոնշյալ հանդիպման՝ Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերի» դեմ «Յունայթեդը» խաղը սկսեց ինչ-որ տեղ անսովոր՝ 4-4-2 դասավորությամբ: Մասնավորապես, Իբրահիմովիչը և Ռեշֆորդը խաղում էին որպես նոմինալ հարձակվողներ, իսկ Մխիթարյանը, Մատան, Պոգբան և Էրերան՝ կիսապաշտպաններ: Մեր ֆուտբոլիստը խաղում էր ձախից, Պոգբան ու Էրերան՝ կենտրոնում, իսկ Մատան՝ աջից:

Վերջին շրջանում, Մոուրինյոն նախընտրում էր 4-2-3-1 դասավորությունը՝ հարձակման կրակագծում օգտագործելով միայն Իբրահիմովիչին: «Լեսթերի» հետ հանդիպման բեկումնային պահը դարձավ այն, որ Ժոզե Մոուրինյոն դեռևս առաջին կեսի միջնամասում փոխեց խաղային դասավորությունը և Մխիթարյանին հանձնարարեց կատարել ենթահարձակվողի պարտականությունը:

Այս փոփոխությունը կարելի է շախմատային քայլ անվանել: Քայլ, որը քանդեց մրցակցի պաշտպանությունը: Իսկ փլուզումը սկսվեց Մխիթարյանի տպավորիչ անցումով և կատարողական բարձր վարպետությամբ: Անգլիայի չեմպիոնը խաղալով 4-2-3-1 սխեմայով՝ հենց հանդիպման սկզբից փորձում էր կոտրել մրցակցի խաղը: Հյուրերը ակնհայտ խախտումներով փորձում էին թույլ չտալ, որ «Մանչեսթերը» վերահսկի գնդակը:

Այս մարտավարությունը կարող էր արդարացնել իրեն, եթե չլիներ Մխիթարյանը: «Լեսթերի» իտալացի գլխավոր մարզիչ Ռանիերին չէր հաշվարկել հայ ֆուտբոլիստի ունիվերասլ լինելու և ֆուտբոլային բարձր ինտելեկտ ունենալու փաստը: Ժամանակակից ֆուտբոլում, բացի կատարողական վարպետությունից, առանցքային դեր է խաղում ֆուտբոլիստի մտածելու և խաղը կարդալու հատկությունը: Մխիթարյանի տաղանդը կայանում է նրանում, որ նա ցանկացած ամպլուայում կարողանում է արդյունավետ գործել: Փաստ է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում աշխատող հայտնի մարզիչները չեն կարողանում նրա դեմ հակախաղ գտնել:

«Մխիթարյանի գոլը ծանր հարված էր մեզ համար: Մեզ չհաջողվեց ուշքի քալ, և բաց թողեցինք երկրորդ գոլը: Թևաթափ եղանք: Չգիտեմ՝ ինչու այդպես ստացվեց»,- խաղից հետո ասել է Ռանիերին:

Հերթական անգամ համոզվեցինք, որ Մխիթարյանի և Մատայի՝ խաղադաշտում լինելու պարագայում հաջող է ստացվում նաև Պոգբայի խաղը: Երբ Մխիթարյանը հայտնվեց ենթահարձակվողի դիրքում, ավելի հաջող սկսեց գործել Մատան, ով ինչպես «Հալի» հետ խաղում՝ հենց Մխիթարյանի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը: Մխիթարյան-Պոգբա-Մատա խաղային եռյակին հաջողվում է լիովին վերահսկել գործողությունները դաշտի միջին հատվածում:

Հերթական անգամ Մխիթարյանը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով բավական բարձր՝ 9.2 բալ: Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» 45 միավորով ամրապնդվեց 6-րդ հորիզոնականում:

Նշենք, որ Մոուրինյոյի թիմը իրական հնարավորություն ունի 2-3-րդ հորիզոնականների համար պայքարելու: Այս պահին երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմը» ունի 50 միավոր: 2-5-րդ հորիզոնականներում տեղ են զբաղեցրել համապատասխանաբար «Մանչեսթեր Սիթին», «Արսենալն» ու «Լիվերպուլը»:

Հաջորդ հանդիպումը Մանչեսթրը կանցկացնի փետրվարի 11-ին՝ սեփական հարկի տակ մրցելով Ուոտֆորդի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում