Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պիտերսոնն անհարմար մրցակից է. աշխարհի հայ չեմպիոնը կմենամարտի աշխարհի նախկին չեմպիոնի հետ

Նախօրեին հայտնի դարձավ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով չեմպիոն, Ռուսաստանը ներկայացող Դավիթ Ավանեսյանը տիտղոսի պաշտպանության համար հերթական մենամարտը կանցկացնի: Նրա մրցակիցն է այս քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն՝ ամերիկացի Լամոնտ Պիտերսոնը: Մենամարտը կկայնա փետրվարի 18-ին՝ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում: Նշենք, որ բռնցքամարտում բացառիկ երեւույթ է, երբ նման դիմակայության մասին հայտարարվում է մենամարտից ընդամենը երեք շաբաթ առաջ:  33-ամյա Պիտերսոնը պրոֆեսիոնալ ռինգում 34 հաղթանակ է տարել, կրել երեք պարտություն եւ մեկ անգամ մարտն ավարտել ոչ ոքի: Ավանեսյանը, մինչեւ 2016 թվականի հոկտեմբերը կրում էր աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը, սակայն նոյեմբերին WBA-ն հայտարարեց, որ հայազգի բռնցքամարտիկի կոչումը բարձրացել է եւ նա աշխարհի լիարժեք՝ կանոնավոր չեմպիոն է: Պիտերոսնի հետ մենամարտում խաղարկվելու է աշխարհի կանոնավոր չեմպիոնի կոչումը: Առաջիկա մենամարտի վերաբերյալ Ավանեսյանը տպավորություններով կիսվել է երկրպագուների հետ հանդիպման ժամանակ:

-Լամոնտ Պետերոսնը հայտնի բռնցքամարտիկ է, սակայն աչքի է ընկնում ոչ այնքան դիտարժան մարտերով: Նա բավական անհարմար մրցակից է: Ինչո՞ւ որոշեցիք մենամարտել նրա հետ եւ ինչո՞ւ մենամարտից ընդամենը երեք շաբաթ առաջ հայտարարվեց դիմակայության կայացման մասին:

-Այո, Պիտերոսնը անհարմար մրցակից է: Բայց չէի ասի, որ նա ձանձրալի ոճով է մենամարտում: Մեզ առաջարկեցին հանդիպել ռինգում եւ մենք անմիջապես համաձայնվեցինք: Բանակցությունների փուլում շատ խոսակցություններ էին շրջանառվում մենամարտի անցկացման մասին: Մենք սպասեցինք վերջնական որոշմանը եւ նոր հանդես եկանք հայտարարությամբ: Կարծում եմ՝ մարզասերները ականատես կլինեն դիտարժան եւ գրավիչ մենամարտի: Թե՛ իմ, եւ թե՛ Պիտերսոնի համար սա հիանալի առիթ է տիտղոս նվաճելու համար:

-Որտե՞ղ եք նախապատրաստվում Պիտերոսոնի հետ մարտին: Կա՞ հնարավորություն նախապատրաստական փուլում աշխատելու Քել Բրուքի հետ:

Հիմնական մարզումները անց եմ կացնում Անգլիայում: Ցավոք, Բրուքը չի օգնում ինձ, քանզի վայելում է հագիստը: Նշեմ սակայն, որ ինձ օգնում են բազմաթիվ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ եւ մարզիչներ: Ամեն ինչ կարգին է, կարծում եմ՝ երկրպագուներիս չեմ հիասթափեցնի: Իմ ելույթներով հետաքրքրված են ոչ միայն Ռուսաստանում այլեւ Հայաստանում եւ ԱՄՆ-ում: Ամեն մի հաղթանակից հետո մեծանում է հետաքրքրությունը մենամարտերիս նկատմամբ, ուստի մեծանում է նաեւ պատասխանատվությունը:

-Նախորդ մենամարտում Դուք փայլուն ոճով հաղթեցիկ բռնցքամարտիկ՝ լեգենդ Շեյն Մոզլիին: Կարելի՞ է ասել, որ այս հաղթանակը նոր ուժեր հաղորդեց եւ մեծացրեց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:

-Այո, իհարկե: Երբ հաղթում ես լեգենդար բռնցքամարտիկի՝ ուժեղանում ես ոչ միայն ֆիզիկապես այլեւ հոգեբանորեն: Կարող եմ ասել, որ այս հաղթանակի շնորհիվ բռնցքամարտի աշխարհում հայտնվեցի մի նոր հարթության վրա: Բռնցքամարտում եւ ընդհանրապես պրոֆեսիոնալ սպորտում չի կարելի ապրել հաղթանակով եւ մտածել, որ մեծ բարձունքի ես հասել: Ես շարունակում եմ աշխատել եւ չեմ բավարարվել ձեռք բերած արդյունքով: Պետք է ձգտեմ նոր տիտղոսներ նվաճել: Գերնպատակս Տուրմանին հաղթելն է, սակայն դեռ պարզ չէ՝ երբ կկայնա այդ մենամարտը:

Նշենք, որ այս քաշային կարգում աշխարհի սուպերչեմպիոնը ամերիկացի Կիտ Տուրմանն է, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 27 մենամարտերում հաղթանակ է տարել: Տուրմանը, սակայն, խուսափում է Ավանեսյանի հետ մենամարտից, չնայած՝ կողմերին շարունակ հորդորում են հանդիպել ռինգում: Ավանեսյանը 22 մենամարտ է տարել պրոֆեսիոնալ ռինգում ՝ կրել մեկ պարտություն եւ մեկ մենամարտ ոչ ոքի ավարտել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում