Tuesday, 09 06 2026
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք

Մշակութային միջոցառում՝ Իտալիայում

Oգոստոսի 18-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում մեկնարկել է «Meeting di Rimin» ամենամյա ֆորումի 34-րդ հանդիպումը, որին մասնակցել են Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան, Իտալիայի արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, ներքին գործերի եւ տնտեսական զարգացման նախարարները, Իտալիայի խորհրդարանի անդամներ, ԵՄ երկրների մի շարք նախարարներ, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, Իտալիայի ու մի շարք այլ երկրների քաղաքացիական հասարակության, մշակույթի ոլորտի եւ ակադեմիական շրջանակների հեղինակավոր ներկայացուցիչներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ:

Ֆորումի 34-րդ հանդիպման ծրագրում ներառված են մի շարք պատմամշակութային, գիտական, ազգագրական ու երաժշտական միջոցառումներ, որոնց թվում էր նաեւ Հայաստանի պատմությանն ու Հայ ժողովրդի ինքնությանը նվիրված «Հայաստանը` քրիստոնեության օրրան» խորագիրը կրող համաժողովը, որի շրջանակներում տեղի ունեցավ անվանի ֆոտոլրագրող Գրացիելլա Վիգոյի «Armenia» ֆոտոգրքի ներկայացումը, ինչպես նաեւ բացվեց Հայաստանին, Արցախին եւ Վենետիկի Սուրբ Ղազար կղզուն նվիրված նույն հեղինակի լուսանկարների ցուցահանդեսը:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ համաժողովին ելույթով հանդես է եկել Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, ով անդրադարձավ Իտալիայում հայերի ներկայության գրեթե 1500-ամյա պատմությանը եւ Իտալիայի կայացման ու բարգավաճման գործում նրանց դերակատարությանը, հայ-իտալական ներկայիս բարեկամական հարաբերություններին եւ դրանց հետագա զարգացման հեռանկարներին, Հայաստանի պատմությանը, միջազգային հարթակում նրա ներկայիս դերին ու նշանակությանը:

Դեսպանը նաեւ անդրադարձել է ԵԽ-ում ՀՀ նախագահության շրջանակներում ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի գործում Հայաստանի նախաձեռնություններին, ընդգծել է Հայաստանում ընթացող բարեփոխումների կարեւորությունը որպես ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ քրիստոնեական արժեհամակարգի վրա հիմնված արդիական պետության գաղափարի իրականացում:

Համաժողովին խոսքով հանդես են եկել նաեւ իտալացի անվանի գրող-հրապարակախոս հայազգի Անտոնիա Արսլանը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Amber Capital Investment Management հաստատության խորհրդի ղեկավար Ժոզեֆ Ուղուրլյանը եւ «Armenia» ֆոտոգրքի հեղինակ Գրացիելլա Վիգոն:

Համաժողովն ունկնդրել է ֆորումի շուրջ 5 000 մասնակիցներ:

Համաժողովի շրջանակներում դեսպան Ղազարյանը կարճատեւ զրույցներ է ունեցել Իտալիայի վարչապետ Է.Լետտայի, պաշտպանության նախարար Մ.Մաուրոյի եւ Իտալիայի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր բարձր գնահատականի արժանացրին երկու ժողովուրդների բազմադարյա պատմամշակութային կապերի եւ ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված ներկայիս երկկողմ հարաբերությունները՝ ընդգծելով, որ Իտալիան ջանքեր չի խնայի` Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցման գործընթացի եւ հայ-իտալական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում