Այսօր՝ օգոստոսի 23–ին լրացավ Արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, ապրիլի 2-ին դավադիր գնդակից սպանված Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի ծննդյան 50 ամյակը։
Պռոշյան գյուղի պանթեոնում կազմակերպվել է հիշատակի արարողություն:
Արարողությանը ներկա են եղել Հրաչ Մուրադյանի համագյուղացիները, մարտական ընկերները, հարազատները, «Հրաչ Մուրադյան-արդարության պահանջ» հասարակական շարժման և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արսեն Համբարձումյանը, շարքային դաշնակցականները:
Ընկերները նրան դեղին ծաղիկներ են բերել, որը սպանված գյուղապետի սիրած գույնն էր:










































