Friday, 19 04 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Ա.Մովսիսյան. «Որոշ քաղաքական գործիչներ իրենց քաղաքական PR-ի համար խեղաթյուրում են փաստերը»

Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում մեկ անգամ ևս անդրադարձավ ուրանի հանքերի շահագործմանը։ Նրա խոսքով, որոշ քաղաքական գործիչներ իրենց քաղաքական PR-ի համար խեղաթյուրում են փաստերը ժողովրդի համար։ «Ուրանի կամ ցանկացած մետաղ արտահանելու համար նախ պետք է իմանալ այդ պաշարների առկայության մասին։ Պետք է իմանալ կարևոր են արդյունաբերական նկատառումներով, ինչ միացություններ ունեն կամ ինչ խորության վրա են»,-ասաց նախարարը։ Կառավարությունը դեռ նման տեղեկատվության չի տիրապետում, ուր մնաց հանքերի շահագործման մասին խոսվի։ Նվազագույնը 2 տարի է պետք ուսումնասիրությունների համար, հետո ևս մի 5 տարի նախնական աշխատանքների ու նոր կարող է խոսք լինալ արդյունահանման մասին։ Ճիշտ է, խորհրդային տարիներին որոշ հետազոտություններ արվել են, սակայն դրանք ընդամենը ուրանի երեւակումներ են եղել: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կվարվեն ուրանի պաշարները հայտնաբերելուց հետո, Արմեն Մովսիսյանը ասաց. «Առաջին հերթին էկոլոգիական տեսանկյունից ենք նայելու։ Հետո էլ, ոչ մի երկիր այնպիսի քայլ չի անի, որը բերի կործանման. նույնը կանենք եւ մենք»,-ասաց Ա. Մովսիսյանը։ Նախարարը, ինչպես միշտ, հիմա էլ հորդորեց խուճապի չմատնվել. ժողովուրդը չի տուժելու։
Նշենք, որ պաշտոնական տեղեկատվությամբ, նախարարն այցելել էր Սյունիք՝ մարզի հանքաարդյունաբերական խոշոր ձեռնարկությունների գործունեությանը, ձեռք բերված արդյունքներին, գալիք տարվա ծրագրերին ծանոթանալու համար։ Նա հանդիպումներ ունեցավ Ագարակի, Քաջարանի եւ Կապանի լեռնահանքային գործարաններում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում