Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարությունը մտադիր է քննարկել Մախաչկալայի «Անժի»-ի կամերունցի հարձակվող Սամուել Էտո’Օյի տեղափոխության տարբերակը, եթե «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Ուեյն Ռունիի տրանսֆերային գործարքը հնարավոր չլինի իրականացնել:
Bild-ի տեղեկությունների համաձայն` «արիստոկրատներ»-ի ղեկավարները պատրաստ են 5 մլն եվրո տարեկան աշխատավարձ առաջարկել Էտո’Օյին:
Ֆուտբոլիստի իրավունքների ձեռքբերման մյուս հավակնորդը շարունակում է լինել Միլանի «Ինտեր»-ը: Իտալական ակումբի ղեկավարությունը պատրաստ է 2-ամյա պայմանագիր առաջարկել կամերունցի ֆուտբոլիստին: Սակայն եթե Էտո’Օն որոշի «Ինտեր» տեղափոխվել նա տարեկան 4 մլն եվրո կվաստակի:










































