Ամերիկացի հայտնի դերասանը կմնա Արգենտինայում նոր ֆիլմի նկարահանումների համար՝ հաղորդել է տեղական մամուլը:
«Ֆոկուս» վերնագրով ֆիլմում նա կատարում է հանցագործի դերը, որը, ըստ սցենարի, տեղափոխվում է Բուենոս Այրես՝ հերթական խարդախությունն անելու: Այստեղ, սակայն, նրան խոչընդոտներ էին սպասում նրա նախկին ընկերուհու տեսքով, ում դերը կկատարի ամերկյան դերասանուհի Մարգո Ռոբբին: Ուիլ Սմիթի կերպարի մրցակիցը կդառնա բրազիլացի դերասան Ռոդրիգո Սանտորոն, ում բաժին է հասել մրցաշարային ավտոմեքենաների թիմի սեփականատիրոջ դերը:
Ինչպես նախատեսվում է՝ ֆիլմի նկարահանումները Արգենտինայի մայրաքաղաքում կսկսվեն այս տարվա հոկտեմբերին, իսկ ֆիլմը էկրան կբարձրանա արդեն հաջորդ տարի:








































