Сегодня Спорт-ի հաղորդմամբ, ուկրաինացի ծանր քաշային բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն իրեն անվանել է «Կարմիր բանակ»-ի լավագույն արտադրանք:
Կլիչկոն այս հայտարարությունն արել է մայիսի 24-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նշենք, որ ասուլիսը նվիրված էր ուկրաինացու և լեհ բռնցքամարտիկ Տոմաշ Ադամեկի առաջիկա մենամարտին, որը տեղի կունենա Վրոցլավի նոր մարզադաշտում:
«Ես «Կարմիր բանակ»-ի լավագույն արտադրանքն եմ: Ես բազմիցս մենամարտել եմ «Կարմիր բանակ»-ի դրոշի ներքո: Հայրս էլ է այնտեղ ծառայել, ես էլ»,- ասել է Կլիչկոն: