Այսօր՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչ, 22-ամյա Հրաչ Հարությունյանը, վարելով Toyota Corolla մակնիշի 30 DD 013 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Իջևան ավտոճանապարհի 113-րդ կմ հատվածում վթարի ենթարկվելով, գլխիվայր շրջվել է:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցերը՝ տեսուչ Աշոտ Մարկոսյանի գլխավորությամբ: Փասթի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: