Կալիֆոռնիացի գիտնականները եզրակացրել են, որ փիղն աշխարհի ամենահոգատար կենդանին է: Այս եզրակացության գիտնականները եկել են ուսումնասիրության արդյունքերով, որը մի քանի տարի է տևել, հայտնում է mignews.com-ը:
Նյութերն ուսումնասիրելով՝ գիտնականները պնդում են, որ փղերը ամենահոգատարը և ուշադիրն են իրենց ցեղակիցների հանդեպ մնացած կաթնասունների համեմատ:
Սա հաստատում են վարքի մի քանի ձևեր, որոնք բնորոշ են փղերին անսովոր իրավիճակներում: Օրինակ՝ պարզվել է, որ երբ փղերը սթրես են ապրում, սկսում են շոյել իրար, սեղմվում են, ուշադրություն և աջակցություն են ցուցաբերում՝ մյուս փղերին օգնելով հաղթահարել տխուր ապրումները:
Նշվում է նաև, որը փղերն ամենաշփվող կենդանիներն են: