Այսօր՝ օգոստոսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Շիրակի մարզ Կապս գյուղի բնակիչ, 30-ամյա Վաղինակ Գևորրգյանը, վարելով Mercedes մակնիշի 06 ԼՍ 108 համարանիշի ավտոմեքենան, Ախուրյանի վարչական շրջանի Մարմաշեն գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ, 46-ամյա Արտյոմ Մկրտչյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուտ չի դիմել:
Վ. Գևորգյանը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ Զինված ուժերում, փաստի առթիվ քննությունը վարելու է ՌԴ զինվորական դատախազությունը:
Մանրամասները՝ shamshyan.com–-ում