Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նիստում, որը տեղի է ունենալու հունիսի 30-ին, քննարկվելու է նաև վեհաժողովի գլխավոր քարտուղարի ընտրության հարցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը։ Նրա խոսքով, վեհաժողովի նախագահի ընտրությունները տեղի են ունենում երկու փուլով, իսկ ընտրվելու ավելի մեծ հնարավորություն ունենում են առավել մեծ թվով պատվիրակներ ունեցող երկրները։
Բացի քարտուղարից, ընտրվում է նաև 8 հոգանոց աշխատակազմ։ Վեհաժողովի քարտուղարությունը և աշխատակազմը նստում են Ստամբուլում։
«Երկրների ներկայացուցիչները խորհրդարանական վեհաժողովում ունեն անհավասար թվով պատգամավորներ՝ կախված երկրի բնակչության թվից։ Ամենափոքր պատվիրակություններն ունեն Հայաստանը և Ալբանիան»,- ասաց Գ. Մինասյանը։