Այսօր Անգլիայի առաջնությունում կայանում էր մեկ հանդիպում: Երկրորդ տուրի իր խաղը «Չելսի»-ն անցկացնում էր այսօր, քանի որ պետք է մասնակցի Եվրոպայի սուպերգավաթի խաղին:
«Չելսի»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Ասթոն Վիլա»-ին, որը նախորդ տուրում հաղթեց լոնդոնյան մեկ այլ թիմի` «Արսենալ»-ին:
Ժոզե Մոուրինյոյի սաները ավելի ամուր գտնվեցին ու կարողացան հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ դժվարին պայքարում:
«Չելսի» – «Ասթոն Վիլա»` 2:1
1:0 Լունա (6′, ինքնագոլ), 1:1 Բենտեկե (45’), 2:1 Իվանովիչ (73′)








































